Մնացորդներ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Հաշվետվություններ >

Մնացորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Մնացորդներ հաշվետվությունը նախատեսված է որևէ հաշվի կամ հաշիվների մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են հաշիվների մնացորդները նշված օրվա դրությամբ:

Հաշիվ

Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների մնացորդները: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հաշիվների մնացորդները:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը:

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով, 3 - ԱԴՄ-ով և արտարժույթով միաժամանակ:

Հաշվի պատկանելիության բաժին

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվի պատկանելիության բաժինը` 1 - Հաշվեկշռային, 2 - Արտահաշվեկշռային կամ 3 - Բոլորը:

Ցույց տալ միայն վերջին մակարդակի հաշիվները

Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն վերջին մակարդակի հաշիվները:

Ցույց տալ անվանումները

Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն հաշիվների անվանումները:

Ցույց տալ գործընկերներին

Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև գործընկերների մնացորդները:

Ցույց տալ զրոյական տողերը

Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ ունեցող հաշիվները:

Ծառատիպ տեսք

Նշված լինելու դեպքում հաշվետվությունը կարելի է խմբավորել ըստ կուտակիչների։

 

Դիալոգ պատուհանում աշխատանքը նկարագրված է Պարամետրեր բաժնում:  

 

Մնացորդներ հաշվետվությունում երևում է հաշվի մնացորդը (դեբետ-կրեդիտ) նշված օրվա վերջում:

Այս հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Գործընկերների մնացորդներ հաշվետվությունը: Հաշվետվությունը կազմվում է միայն այն հաշիվների համար, որոնցով կատարվում է ըստ գործընկերների հաշվառում:

Մնացորդներ հաշվետվությունը կարելի է խմբավորել ըստ կուտակիչների: Դա կարելի է անել Ժապավենի Տվյալներ ներդիրի Ծառատիպ տեսք հրամանի միջոցով:

Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից կարելի է կանչել նաև T-հաշիվ, Վերագնահատում, Հաշիվների մնացորդների փակում և Գործառնությունների մատյան հրամանները: