Սինթետիկ հաշվի վերագնահատում փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է, լրացվում է վերագնահատման ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Արտարժույթ |
Վերագնահատման արտարժույթը, լրացվում է ընթացիկ տողի Արտարժույթ դաշտից: |
Հաշիվ |
Վերագնահատման հաշիվը, լրացվում է ընթացիկ տողի Հաշիվ դաշտից: |
Արտարժույթի փոխարժեք |
Նշված արտարժույթի դրամային համարժեքը, խմբագրման ենթակա չէ: Այն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Օգուտների հաշիվ / Վնասների հաշիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Վերագնահատման գումարի դրական կամ բացասական լինելուց կախված` դաշտը վերանվանվում է, և լրացվում է օգուտների կամ վնասների հաշիվը: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից: |
Կլորացման աստիճան |
Դրամային համարժեք գումարի կլորացման աստիճանը: |
Կիրառել նախորդ օրվա փոխարժեքները |
Նշելու դեպքում գործողությունը կատարելիս որպես հիմք ընդունվում է փաստաթղթի ամսաթվի նախորդ օրվա գործող փոխարժեքները: |
Նշում |
---|
Համակարգում որևէ ամսաթվով վերագնահատման փաստաթուղթ գրացված լինելու դեպքում, դրանից ավելի վաղ ամսաթվով նոր վերագնահատում կատարել չի թույլատրվում: |
Փաստաթղթում գործառնություններ ձևակերպելու համար նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Հաշիվներ էջում ցուցադրվում են վերագնահատումից օգուտների և վնասների հաշիվները:
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
Վերագնահատումից օգուտներ |
Օգուտների հաշիվը, պարտադիր լրացվում է: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերը, որին վերաբերվում են վերագնահատումից օգուտները, եթե հաշիվը ըստ գործընկերների հաշվառվող է: |
Անալիտիկ խումբ 1 |
Նշվում է Անալիտիկ խումբ 1-ի այն հոդվածը, որին վերաբերվում են վերագնահատումից օգուտները: |
Անալիտիկ խումբ 2 |
Նշվում է Անալիտիկ խումբ 2-ի այն հոդվածը, որին վերաբերվում են վերագնահատումից օգուտները: |
Վերագնահատումից վնասներ |
Վնասների հաշիվը, պարտադիր լրացվում է: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերը, որին վերաբերվում են վերագնահատումից վնասները, եթե հաշիվը ըստ գործընկերների հաշվառվող է: |
Անալիտիկ խումբ 1 |
Նշվում է Անալիտիկ խումբ 1-ի այն հոդվածը, որին վերաբերվում են վերագնահատումից վնասները: |
Անալիտիկ խումբ 2 |
Նշվում է Անալիտիկ խումբ 2-ի այն հոդվածը, որին վերաբերվում են վերագնահատումից վնասները: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար: