Սինթետիկ հաշիվների խմբային վերագնահատում

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Փաստաթղթեր > Վերագնահատումներ >

Սինթետիկ հաշիվների խմբային վերագնահատում

Previous pageReturn to chapter overviewNext page

Սինթետիկ հաշվների խմբային վերագնահատում փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

 

Accounting.Documents.AccountsRevaluation

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Վերագնահատման ամսաթիվը, պարտադիր լրացվում է:

Փաստաթղթի N

Փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Վերագնահատումից օգուտներ

Օգուտների հաշիվը, պարտադիր լրացվում է: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից:

Վերագնահատումից վնասներ

Վնասների հաշիվը, պարտադիր լրացվում է: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից:

Կլորացման աստիճան

Դրամային համարժեք գումարի կլորացման աստիճանը:

Կիրառել նախորդ օրվա փոխարժեքները

Նշելու դեպքում գործողությունը կատարելիս որպես հիմք ընդունվում է փաստաթղթի ամսաթվի նախորդ օրվա գործող փոխարժեքները:

 

Փաստաթղթում գործառնություններ ձևակերպելու համար նախատեսված են հետևյալ կոճակները.

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:  

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված lock_open_16-արգելված lock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

 

Հաշիվներ էջում ցոցւադրվում են վերագնահատվող հաշիվները: Այս էջի դաշտերը խմբագրման ենթակա չեն:
 

Accounting.Documents.AccountsRevaluation1

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16, Հիշել և փակել save_close16, Հիշել և նոր save_new16 կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար: