Շրջանառություն հաշվետվությունը նախատեսված է որևէ հաշվի կամ հաշիվների շրջանառության մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են հաշիվների շրջանառությունը նշված ժամանակահատվածում: |
Հաշիվ |
Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների շրջանառությունը: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հաշիվների շրջանառությունը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով, 3 - ԱԴՄ-ով և արտարժույթով միաժամանակ: |
Հաշվի պատկանելիության բաժին |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվի պատկանելիության բաժինը` 1 - Հաշվեկշռային, 2 - Արտահաշվեկշռային կամ 3 - Բոլորը: |
Ցույց տալ միայն վերջին մակարդակի հաշիվները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն վերջին մակարդակի հաշիվները: |
Ցույց տալ անվանումները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն հաշիվների անվանումները: |
Ցույց տալ գործընկերներին |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև գործընկերների շրջանառությունները: |
Ցույց տալ զրոյական տողերը |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ ունեցող հաշիվները: |
Ծառատիպ տեսք |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը կարելի է խմբավորել ըստ կուտակիչների։ |
Դիալոգ պատուհանում աշխատանքը նկարագրված է Պարամետրեր բաժնում:
Շրջանառություն հաշվետվությունում երևում են հաշվի սկզբնական մնացորդը (դեբետ-կրեդիտ), շրջանառությունը (դեբետ-կրեդիտ) և վերջնական մնացորդը:
Այս հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Գործընկերների շրջանառություն հաշվետվությունը: Հաշվետվությունը կազմվում է միայն այն հաշիվների համար, որոնցով կատարվում է ըստ գործընկերների հաշվառում:
Շրջանառություն հաշվետվությունը կարելի է խմբավորել ըստ կուտակիչների: Դա կարելի է անել Ժապավենի Տվյալներ ներդիրի Ծառատիպ տեսք հրամանի միջոցով:
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից կարելի է կանչել նաև T-հաշիվ: