Հաշիվների մնացորդների փակում գործողությունը կատարելու համար բերվում է դիալոգ պատուհան, որն ունի Թղթակցող հաշիվ դաշտը:
Ընթացիկ տողի հաշվի կամ նշված հաշիվների մնացորդները կտեղափոխվեն այդ թղթակցող հաշվի վրա: Հաշիվը, որն ունի հաշվառում ըստ գործընկերների, չի կարող նշվել որպես թղթակցող հաշիվ:
Գործողության արդյունքում ստեղծվում է Հիշարար օրդեր փաստաթուղթ, որի գործառնությունների դեբետ դաշտում լրացվում է թղթակցող հաշիվը, իսկ կրեդիտում հաշիվը, որն ունի դեբետային մնացորդ կամ հակառակը` կրեդիտ դաշտում լրացվում է թղթակցող հաշիվը, իսկ դեբետում հաշիվը, որն ունի կրեդիտային մնացորդ: Մեկնաբանություն դաշտում կարելի է լրացնել կամ Արտահայտությունների ցանկից ընտրել որևէ մեկնաբանություն:
Հիշարար օրդերի Մեկնաբանություն դաշտերում լրացվում է Հաշիվների մնացորդների փակում նախադասությունը: