Գործընկերոջ T-հաշիվ հաշվետվությունը նախատեսված է որևԷ գործընկերոջ հետ առընչվող գործողությունների վերաբերյալ T-հաշվի ձևով տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հեևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գործառնությունները, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում և թղթակցել են այն հաշվի հետ, որը լրացված է Հաշիվ դաշտում: |
Գործընկեր |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է գործընկերոջ կոդը: |
Հաշիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է այն հաշվի համարը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով, 3 - ԱԴՄ-ով և արտարժույթով միաժամանակ: |
Խմբավորել ըստ թղթակցող հաշվի |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում գործառնությունները խմբավորվում են ըստ թղթակցող հաշվի, ինչպես ընդունված է անել գլխավոր գրքում: |
Ցույց տալ մնացորդը օրվա վերջում |
Նշված լինելու դեպքում հաշվետվության առաջին դրվագում նույն օրվա գործառնություններից հետո բերվում է մնացորդն այդ օրվա վերջում: |
Նշված ժամանակահատվածի սկզբում T-հաշիվ ձևով արտապատկերվում է ընտրված հաշվի մնացորդն ըստ նշված գործընկերոջ, այնուհետև` յուրաքանչյուր տողում երևում են այդ հաշվով և ըստ նշված գործընկերոջ դեբետային ու կրեդիտային շրջանառությունն ըստ այն հաշիվների, որոնց հետ թղթակցել Է ընտրված հաշիվն այդ ժամանակահատվածում և մնացորդն այդ ժամանակահատվածի վերջում: Ընդ որում բոլոր հաշիվների մնացորդները կլինեն մարված: Տեղեկանքում արտապատկերված են նաև հետևյալ տվյալները. գործառնության ամսաթիվը, թղթակցող հաշիվը, գործառնության գումարը, վերջինիս դիրքով է որոշվում ընտրված հաշիվը դեբետում Է, թե կրեդիտում: Էկրանի հաջորդ դրվագում արտապատկերված են փաստաթղթի համարը, անալիտիկան և գործառնության մեկնաբանությունը:
T-հաշիվ հաշվետվությունը կարելի է ստանալ նաև կուտակիչ հաշիվների համար: Այդ դեպքում առաջին դրվագում ամսաթվից հետո բերվում են գործառնության դեբետ և կրեդիտ հաշիվները:
T-հաշիվ հաշվետվության յուրաքանչյուր տողի կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգն ընտրելով կարելի է խմբագրել, հեռացնել կամ պատճենել այն փաստաթուղթը, որի միջոցով գրանցվել է տվյալ գործառնությունը:
T-հաշիվ ձևով հաշվետվությունը կարելի է կանչել Հաշվետվություններ ենթացանկից, ինչպես նաև Մնացորդներ և Շրջանառություն հաշվետվությունների տողերի կոնտեքստային ցանկից: Այս վերջին դեպքերում T-հաշիվ ձևով հաշվետվությունը կարելի է ստանալ նաև նշված տողերի համար, որի ժամանակ T-հաշիվ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանից բացակայում են Հաշիվ և Արժույթ դաշտերը, քանի որ այդ դաշտերի արժեքները ստացվում են համապատասխան տողերից: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված T-հաշիվ հաշվետվությունը նույն այն պարամետրերով, որոնք ընտրված էին դիալոգ պատուհանում:
T-հաշիվ հաշվետվությունը կարելի արտահանել Excel` Ժապավենի համապատասխան կոճակը սեղմելով:
T-հաշիվ հաշվետվությունը կարելի է կանչել նաև սեղմելով CTRL+B ստեղների համադրությունը: