Համակարգում գործընկերների վերաբերյալ առկա են հետևյալ տիպի հաշվետվությունները.
•Գործընկերների գործառնությունների մատյան
•Գործընկերների սևագիր գործառնությունների մատյան
Յուրաքանչյուր հաշվետվություն ստեղծելուց առաջ բերվում է համապատասխան դիալոգ պատուհանը, որտեղ նշվում են այն պարամետրերը, ըստ որոնց պետք է ստեղծել տվյալ հաշվետվությունը:
Գործընկերոջ T-հաշիվ հաշվետվության վերնագիրը պարունակում է այն հաշվի համարը, որի համար ստեղծվում է:
Գործընկերների մնացորդներ հաշվետվության վերնագիրը պարունակում է ընթացիկ ամսաթիվը և այդ օրվա վերջի դրությամբ էլ ստեղծվում է հաշվետվությունը:
Գործընկերների շրջանառություն, Գործընկերների գործառնությունների մատյան և Գործընկերների սևագիր գործառնությունների մատյան հաշվետվությունների վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը, որով ստեղծված է հաշվետվությունը: