Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Փաստաթղթեր >

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ

Previous pageReturn to chapter overviewNext page

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտն օգտագործվում է գնորդների, մատակարարների և այլ դեբիտորների ու կրեդիտորների հետ տարվող հաշվարկների գույքագրման արդյունքների ճշտությունը և հիմնավորվածությունը ձևակերպելու համար:

Ակտում ցուցադրվում են երկու կազմակերպության փոխադարձ հաշվարկները ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և վճարումների վերաբերյալ: Ստուգումը կարող է իրականացվել ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

  Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև` սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը

Գործընկեր

Գործընկերոջ կոդը, ում հետ անցկացվում է փոխադարձ հաշվարկների ստուգում:  

Արժույթ

Փոխադարձ հաշվարկների արժույթը: Ցուցակում լրացվում են փոխադարձ հաշվարկների հաշիվների տվյալ արժույթով մնացորդները և գործառնությունները:

Ժամանակահատված

Մեր հաշվարկները էջում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում տեղի ունեցած հաշվարկները:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից:

 

Փոխհաշվարկի հաշիվներ էջի տեսքը հետևյալն է.

Reconciliation Statement

Դաշտ

Նշանակություն

Բացառել հաշիվների միջև փոխմարումները

Դրոշակը նշված լինելու դեպքում Մեր հաշվարկները էջում Լրացնել կոճակը սեղմելիս գործառնություններից բացառվում են Փոխհաշվարկի հաշիվներ ցուցակում նշված հաշիվների միջև փոխմարումները (շարժը):

Փաստաթղթում խմբավորել ըստ հաշիվների

Դրոշակը նշված լինելու դեպքում Մեր հաշվարկները էջում Լրացնել կոճակը սեղմելիս գործառնությունները լրացվում են ըստ հաշիվների խմբավորված եղանակով:

 

Փոխհաշվարկի հաշիվներ ցուցակում նշվում են փոխադարձ ստուգման ենթակա հաշվային պլանի հաշիվները:

Դաշտ

Նշանակություն

Հաշիվ

Փոխադարձ ստուգման հաշիվը: Դաշտը խմբագրվող է:

Անվանում

Փոխադարձ ստուգման հաշվի անվանումը:

Տեսակ

Փոխադարձ ստուգման հաշվի տիպը` 1. Կրեդիտորական պարտքերի հաշիվ, 2. Տրված կանխավճարի հաշիվ, 3. Դեբիտորական պարտքերի հաշիվ, 4. Ստացված կանխավճարի հաշիվ:

Մնացորդ դեբետ

Փոխադարձ ստուգման հաշվի դեբետային մնացորդը փաստաթղթում նշված ժամանակահատվածի վերջի դրությամբ:

Մնացորդ կրեդիտ

Փոխադարձ ստուգման հաշվի կրեդիտային մնացորդը փաստաթղթում նշված ժամանակահատվածի վերջի դրությամբ:

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը խմբագրելու edit icon, պատճենելու copy16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ: Թարմացնել refresh կոճակը համապատասխանեցնում է հաշիվների մնացորդները փաստաթղթում նշված ժամանակահատվածի վերջի դրությամբ գործընկերների մնացորդներ հաշվետվության հետ:

 

Մեր հաշվարկները էջի տեսքը հետևյալն է.

 

Reconciliation Statement1

Լրացնել կոճակը սեղմելիս ցուցակում լրացվում են նշված ժամանակահատվածում գրանցված գործառնությունները:

Դաշտ

Նշանակություն

ա/թ.

Գործառնության ամսաթիվը:

Հիմք փաստաթուղթ

Գործառնությունը գրանցած փաստաթղթի անվանումը, համարը և ամսաթիվը:

Մեկնաբանություն

Գործողության բովանդակության անվանում: Ավտոմատ առաջարկվում է փաստաթղթի մեկնաբանություն դաշտի արժեքը:

Դեբետ

Գործառնության դեբետային գումարը:

Կրեդիտ

Գործառնության կրեդիտային գումարը:

Սկզբ. մնացորդ

Լրացվում է փոխհաշվարկի հաշիվների փաստաթղթում նշված արժույթով սկզբնական մնացորդը: Կրեդիտը ցուցադրվում է բացասական նշանով:

Վերջ. մնացորդ

Լրացվող գումարը հավասար է սկզբնական մնացորդին գումարած Դեբետ սյան հանրագումարը և հանած Կրեդիտ սյան հանրագումարը: Կրեդիտը ցուցադրվում է բացասական նշանով (-82,800.00):