Գործընկերների մնացորդների փակում

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Գործողություններ >

Գործընկերների մնացորդների փակում

Previous pageReturn to chapter overviewNext page

Գործընկերների մնացորդների փակում գործողությունը կատարելու համար բերվում է դիալոգ պատուհան, որն ունի Թղթակցող հաշիվ դաշտը:

PartnerRemainClosing

 

Ընթացիկ տողի գործընկերոջ կամ նշված գործընկերների մնացորդներն ըստ նշված հաշիվների կտեղափոխվեն այդ թղթակցող հաշվի վրա:

Գործողության արդյունքում ստեղծվում է Հիշարար օրդեր փաստաթուղթ, որի գործառնությունների դեբետ դաշտում լրացվում է թղթակցող հաշիվը, իսկ կրեդիտում` հաշիվը և գործընկերոջ կոդը, ըստ որի կա դեբետային մնացորդ, կամ հակառակը`  կրեդիտ դաշտում լրացվում է թղթակցող հաշիվը, իսկ դեբետում` հաշիվը և գործընկերոջ կոդը, ըստ որի կա կրեդիտային մնացորդ: Մեկնաբանություն դաշտում կարելի է լրացնել կամ Արտահայտությունների ցանկից ընտրել որևէ մեկնաբանություն: