Ուղարկել տվյալները b2b.armsoft հարթակ
b2b.armsoft-ը արդյունավետ առցանց համագործակցության հարթակ է բոլոր բիզնեսների համար։
b2b.armsoft հարթակի հնարավորությունները բաժանված են 3 խմբի.
•Տեղեկատվական ծառայություններ,
•Տվյալների էլեկտրոնային փոխանակում,
•Մատակարար-պատվիրող հարաբերություններ:
Տեղեկատվական ծառայություններից է ՀՀ և Արցախի կազմակերպությունների տեղեկատուն: Տեղեկատուի օգնությամբ կարելի է ՀԾ համակարգերից հեշտությամբ ստանալ ինչպես նոր, այնպես էլ գործող գործընկերների վերաբերյալ մի շարք տվյալներ: Այդ տվյալներն արդիական պահպանելու համար կարևոր է պարբերաբար թարմացնել գրանցումները: ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի օգտագործողներին հնարավորություն է տրված b2b.armsoft հարթակում ավտոմատ թարմացնել սեփական կազմակերպության տվյալները և այլ օգտագործողներին հնարավորություն տրամադրել օգտվել ճշգրիտ տվյալներից: Դրույթների Կազմակերպություն էջում փոփոխություններ կատարելիս թարմացված տվյալները կարելի է ուղարկել b2b.armsoft հարթակ: Ուղարկվում են հետևյալ տվյալները.
- Կազմակերպության անվանում, ՀՎՀՀ,
- Իրավաբանական հասցե, Գործունեության հասցե, հասցեի կոորդինատներ, էլ. հասցե,
- Ղեկավարի անուն և պաշտոն, Գլխ. հաշվապահի անուն և պաշտոն: