Գործընկերոջ տվյալների (վավերապայմանների) ավտոլրացում
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում կարելի է գործընկերների տվյալներն ավտոմատ լրացնել` նշելով միայն ՀՎՀՀ կամ անվանումը: Այս հնարավորությունը թույլ է տալիս ստանալ գործընկերոջ վերաբերյալ արդիական տվյալներ և ավտոմատ լրացնել համակարգում:
Նոր ավելացվող գործընկերոջ տվյալների ավոտմատ լրացման համար տեղեկատուում անհրաժեշտ է լրացնել ՀՎՀՀ կամ Անվանում դաշտը, սեղմել դաշտին կից կոճակը:
b2b.armsoft հարթակում տվյալ ՀՎՀՀ-ով կամ Անվանումով գրանցված տվյալների առկայության դեպքում դրանք ավտոմատ կլրացվեն գործընկերոջ տեղեկատուում: Կարող են լրացվել հետևյալ տվյալները.
•ՀՎՀՀ
•Անվանում
•Լրիվ անվանում
•Իրավաբանական հասցե
•Գործունեության հասցե
•Ղեկավարի Ա.Ա.Հ.
•Ղեկավարի պաշտոն
•Հաշվապահի Ա.Ա.Հ
•Հաշվապահի պաշտոն
•Հաշվարկային հաշիվներ:
Հնարավոր է տեղեկատուի տվյալները համեմատել b2b.armsoft հարթակի տվյալների հետ: Համեմատելու համար անհրաժեշտ է սեղմել ՀՎՀՀ դաշտին կից կոճակը:
b2b.armsoft հարթակի տվյալներով տեղեկատուն թարմացնելու համար անհրաժեշտ է սեղմել ՀՎՀՀ կամ Անվանում դաշտին կից կոճակը:
b2b.armsoft հարթակի տվյալներում անճշտություններ կամ հին տվյալներ նկատելու դեպքում օգատգործողը կարող է ուղարկել տվյալների փոփոխման հայտ, որն ուսումնասիրելուց հետո հարթակում կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները: