Համակարգում իրականացված է ապրանքների համեմատաբար պարզ արտադրություն (հավաքում)։ Այդ գործողությունն իրականացվում է Կոմպլեկտավորում փաստաթղթի միջոցով։ Հավաքման գործողության արդյունքում պահեստ են մուտքագրվում տրված քանակությամբ ապրանքներ (կոմպլեկտ) և ելքագրվում են որոշ քանակությամբ ապրանքներ (կոմպլեկտի բաղադրամասեր)։ Փաստաթղթի գրանցման ժամանակ բաղադրամասերը ելքագրվում են ինքնարժեքով։ Կոմպլեկտը մուտքագրվում է արժեքով, որը հավասար է բաղադրամասերի ինքնարժեքների հանրագումարը բաժանած մուտքագրվող կոմպլեկտների քանակին։ Այս գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է նախօրոք նկարագրել կոմպլեկտը։ Կոմպլեկտը նկարագրվում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից` Կոմպլեկտի բաղադրամասեր հրամանի միջոցով։ Կոմպլեկտավորում փաստաթուղթը գրանցելիս կարելի է ավելացնել կամ պակասեցնել նախօրոք նկարագրված բաղադրամասերը։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Կոմպլեկտավորում փաստաթղթի գույքագրում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Կոմպլեկտավորում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Պահեստ ելքի |
Պահեստը, որտեղից ելքագրվում են կոմպլեկտի բաղադրամասեր հանդիսացող ապրանքները։ |
Պահեստ մուտքի |
Պահեստը, որտեղ մուտքագրվում է կոմպլեկտը։ |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Կոմպլեկտ |
Ապրանքը, որն անհրաժեշտ է կոմպլեկտավորել (հավաքել): Ընտրման ցուցակում առաջարկվում են միայն կոմպլեկտ հանդիսացող ապրանքները, այսինքն` այն ապրանքները, որոնց համար նկարագրված են կոմպլեկտի բաղադրամասեր: |
Միավոր |
Կոմպլեկտի չափման միավորը, որի համար մուտքագրվում է քանակը: |
Քանակ |
Կոմպլեկտավորվող (հավաքվող) ապրանքի (կոմպլեկտի) քանակը: |
Օգտ. ժամկետ |
Նշվում է Կոմպլեկտի օգտագործման ժամկետը: |
Երկիր |
Նշվում է ապրանքն արտադրող երկիրը, որը պետք է լրացված լինի Երկրներ տեղեկատուում: |
Արտադրող |
Նշվում է ապրանքի արտադրողը, որը պետք է լրացված լինի Արտադրողներ տեղեկատուում: |
Հատկություն 1 |
Նշվում է կոմպլեկտի Հատկություն 1-ի արժեքը, որը պետք է լրացված լինի հատկությունների արժեքներ տեղեկատուում: |
Հատկություն 2 |
Նշվում է կոմպլեկտի Հատկություն 2-ի արժեքը, որը պետք է լրացված լինի հատկությունների արժեքներ տեղեկատուում: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Պատուհանի մյուս դաշտերը լրացվում են Խմբաքանակի հատկությունները` ըստ անհրաժեշտության:
Կոմպլեկտի բաղադրամասեր ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Լրացնել կոճակը նախատեսված է ցուցակում կոմպլեկտի բաղադրամասերը լրացնելու համար:
Կոմպլեկտի բաղադրամասեր աղյուսակն ունի հետևյալ սյուները.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Ապրանքի կոդն է։ |
Անվանում |
Ապրանքի անվանումն է։ |
Միավոր |
Լրացվում է տվյալ ապրանքի հիմնական չափման միավորը։ |
Քանակ |
Ապրանքի քանակը։ Այս թիվը հավասար է կոմպլեկտի մեջ տվյալ բաղադրամասի քանակի և կոմպլեկտների քանակի արտադրյալին։ |
Գումար |
Ապրանքի գումարը: Այս դաշտի արժեքը հավասար է տվյալ բաղադրամասի գնի և Քանակ դաշտում նշված քանակի արտադրյալին: Ցուցակը լրացնելիս այս դաշտում երևում է 0, եթե խմբաքանակը նշված է Ավտոընտրություն: Գումարներն արձանագրվում են ցուցակում փաստաթուղթը գրանցելուց հետո: |
Խմբաքանակ |
Այս դաշտում լրացվում է ելքագրվող ապրանքի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն: |
Նշում |
---|
Կոմպլեկտավորում փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ComplectationGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import): |