Ապրանքների տեղաշարժ հաստատումով

Ուղղորդիչ:  Պահեստ > Փաստաթղթեր >

Ապրանքների տեղաշարժ հաստատումով

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների տեղաշարժ հաստատումով փաստաթուղթը նախատեսված է մի պահեստից մյուսը ապրանքների տեղաշարժ իրականացնելու համար` մուտքի պահեստում հաստատման հնարավորությամբ: Տեղաշարժի գործողությունը համակարգում կատարվում է և ազդեցություն է ունենում մատյանների ու հաշվետվությունների վրա միայն մուտքի պահեստի հաստատումից հետո։ Փաստաթուղթը Պահեստ ենթահամակարգի փաստաթղթերի ցանկում հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է դրույթներում ակտիվացնել «Ապրանքների տեղաշարժ մուտքի հաստատումով» դրոշակը։

 

Warehouse_Documents_Movementwithconfirmation_1

 
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Հիմք փաստաթուղթ

Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է տեղաշարժը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված UI.OpenWindows.DownArrow կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում), Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) և Ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթղթերը: Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ Այս փաստաթղթի ձևավորումը մուտքի օրդերի հիման վրա հարմար է օգտագործել այն ժամանակ, երբ, օրինակ, անհրաժեշտ է նոր մուտքագրված բոլոր ապրանքները անմիջապես տեղափոխել մեծածախ պահեստից մանրածախ պահեստ։   

Պահեստ ելքի

Պահեստը, որտեղից ելքագրվելու են ապրանքները` մուտքի հաստատումից հետո:

Պահեստ մուտքի

Պահեստը, որտեղ մուտքագրվելու են ապրանքները` մուտքի հաստատումից հետո:

Կարգավիճակ

Այս դաշտում նշվում է տեղաշարժվող ապրանքների կարգավիճակը: Եթե տեղաշարժը դեռևս չունի մուտքագրման հաստատում, Կարգավիճակ դաշտում նշվում է «Ապրանքները գտնվում են ճանապարհին», իսկ մուտքագրման հաստատումից հետո` «Տեղաշարժը կատարված է»:

Մուտքագրման հաստատում

Այս դրոշակով մուտքի պահեստից հաստատվում է տեղաշարժը: Միայն հաստատումից հետո ապրանքների տեղաշարժ փաստաթուղթը համակարգում մատյանների և հաշվետվությունների վրա ազդեցություն կունենա:

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

 
Փաստաթղթի Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

Warehouse_Documents_Movementwithconfirmation_2

 
 

Դաշտ

Նշանակություն

Գնի տեսակ

Ցուցակ տիպի դաշտ է։ Այս դաշտի նշանակությունը տարբեր է` կախված ելքի և մուտքի պահեստների տեսակներից։

  1. Եթե ելքի և մուտքի պահեստները երկուսն էլ մեծածախ են, ապա փաստաթղթի տպվող ձևում կպատկերվեն նշված տեսակի գները։

  2. Եթե ելքի պահեստը մեծածախ է, մուտքինը` մանրածախ, ապա ապրանքների ցուցակում ավելանում են Վաճառքի գին և Գումար սյուները և տող գրանցելիս համակարգը որպես վաճառքի գին ավտոմատ լրացնում է նշված տեսակի գինը։ Անկախ ավտոմատ լրացումից` օգտագործողը վաճառքի գները կարող է մուտքագրել ստեղնաշարից։

  3. Եթե ելքի պահեստը մանրածախ է, ապա այս դաշտը փակ է խմբագրման համար։

Մեկնաբանություն

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

 
Անվանացուցակում լրացվում են պատվիրվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը և քանակը: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը պատճենելու copy16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

Փաստաթղթի Անվանացուցակում տողեր կարելի է ներմուծել տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5

Ապրանքների տեղաշարժ հաստատումով փաստաթղթի Կարգավորումներից «Ցույց տալ գույքագրման սյուները» դրոշակն ակտիվացնելուց հետո փաստաթղթում կավելանան նոր սյուներ:

Warehouse_Documents_Movementwithconfirmation_5

Եթե փաստաթղթում լրացված և փաստացի տեղաշարժված քանակները տարբերվում են, անհրաժեշտ է փաստացի քանակ սյունում լրացնել փաստացի տեղաշարժված քանակները: Այնուհետև փաստաթղթի հիման վրա անհրաժեշտ է ստեղծել Ապրանքների տեղաշարժ (Ավելցուկ) և Ապրանքների տեղաշարժ (Պակասորդ) փաստաթղթեր, որտեղ ավելցուկի և պասակորդի քանակներն ավտոմատ կլրացվեն:

Փաստացի քանակները կարելի է լրացնել նաև Փաստացի քանակների ստուգում հրամանով բացվող պատուհանում: Այս պատուհանում փաստացի քանակները լրացնելուց և Կատարել սեղմելուց հետո հնարավոր կլինի դրանք տեղափոխել փաստաթղթի անվանացուցակ:

 

note Նշում

Ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի MoveWithConfirmationGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը կարելի է գտնել Օգնություն ներդիրի Ներմուծման ֆայլեր հրամանով բացվող Import գրադարանում (Օրինակ`C:\Program Files\Armenian Software\AS Trade\Import):