Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում գրանցված Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Կտրոն), Վաճառք (Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերը։
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Սյուն |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Ապրանքներ և ծառայություններ |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված ապրանքի կամ ծառայության հետ կապված փաստաթղթերը: |
Աշխատակից |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը: |
Ցույց տալ ելքերի գումարները բացասական |
Դրոշակը նշված լինելու դեպքում Վերադարձ գնորդից փաստաթղթերի գումարները կարտացոլվեն բացասական նշանով: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։ |
Հեղինակ |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված Հեղինակի փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր հեղինակների փաստաթղթերը: Նշում: Եթե Օգտագործողը Ադմինիստրատորի իրավասություն չունի և նրա փաստաթղթերի դրույթներում նշված է Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը, ապա մատյանի դիալոգ պատուհանում Հեղինակ դաշտը խմբագրվող չէ և մատյանում կցուցադրվեն միայն տվյալ Օգտագործողի կողմից ստեղծված փաստաթղթերը: |
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Սյուն |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի հերթական համարը: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը` Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) կամ Վերադարձ գնորդից: |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթը։ |
Գումար |
Հիմնական գումարը: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր, Հեռացված կամ Գրանցված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի` Հեռացված և Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ կամ կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգով: |
Պահեստ |
Այս դաշտում լրացվում է փաստաթղթի հետ կապված մուտքի կամ ելքի պահեստը։ Եթե տվյալ փաստաթուղթը առընչություն չունի պահեստի հետ, ապա այս դաշտի արժեքը դատարկ է։ |
Տեղեկություն |
Այս դաշտում լրացվում է տվյալ փաստաթղթի հետ կապված առավել կարևոր տեղեկություն։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Դուրս գրման ա/թ |
Հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը: |
Դուրս գրման եղանակ |
Հարկային հաշվի դուրսգրման եղանակը`1- էլեկտրոնային, 2 - Թղթային: |
Գործընկեր |
Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Գործընկերոջ անվանում |
Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
ՀՎՀՀ |
Գործընկերոջ ՀՎՀՀ-ն: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Աշխատակից |
Աշխատակցի կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Անվանում |
Աշխատակցի անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Հեղինակ |
Փաստաթղթի հեղինակը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Դարձնել սևագիր. հաշվառումից հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն, իսկ փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում:
•Կապակցված փաստաթղթեր. բերվում են ընթացիկ տողի փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթերը:
•Հաշվետվություններ. այս հրամանի միջոցով կարելի է տեսնել ընթացիկ տողի փաստաթղթի ազդեցությունը մի շարք հաշվետվությունների վրա:
•Ստեղծել փաստաթղթի հիման վրա... համակարգն ունի հնարավորություն` տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Օրինակ, կարելի է ստեղծել Բանկի մուտք փաստաթուղթ` տեղափոխելով ավելի շուտ գրանցված վաճառքի փաստաթղթի տվյալները:
Գրանցված փաստաթղթի հիման վրա նոր փաստաթուղթ մուտքագրելու համար պետք է բացել փաստաթղթերի մատյանը, որում գտնվում են անհրաժեշտ տեսակի փաստաթղթերը և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը: Եթե տվյալ տեսակի փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել մեկից ավելի տեսակի փաստաթղթեր, ապա Էկրանին կհայտնվի փաստաթղթի տեսակն ընտրելու ցուցակ: Ցուցակից անհրաժեշտ է ընտրել նոր մուտքագրվող փաստաթղթի տեսակը, որի արդյունքում կբացվի նոր մուտքագրվող փաստաթղթի պատուհանը և նրա մեջ կպատճենվեն անհրաժեշտ տվյալները հիմք-փաստաթղթից: Նոր մուտքագրվող փաստաթղթի բոլոր տվյալները ենթակա են խմբագրման:
•Հարկային հաշիվները արտահանել e-Invoicing. բացվում է դիալոգ պատուհան, որտեղ Արտահանել դաշտում 1. e-Invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) նշելու դեպքում Դուրս գրված հարկային փաստաթղթերն արտահանվում են անմիջապես e-Invoicing համակարգ, 2. e-Invoicing (ուղիղ կապ) նշելու դեպքում Դուրս գրված հարկային փաստաթղթերն արտահանվում են նախկին e-Invoicing համակարգ, 3. e-Invoicing (XML ֆայլ) նշելու դեպքում փաստաթղթերն արտահանվում են XML ֆորմատով, որն այնուհետև կարող է ներմուծվել հարկային մարմնի e-Invoicing ծրագիր:
•Հաշվարկային փաստաթղթեր արտահանել e-Invoicing. բացվում է դիալոգ պատուհան, որտեղ Արտահանել դաշտում 1. e-Invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) նշելու դեպքում Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն արտահանվում են անմիջապես e-Invoicing համակարգ, 2. e-Invoicing (ուղիղ կապ) նշելու դեպքում Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն արտահանվում են նախկին e-Invoicing համակարգ, 3. e-Invoicing (XML ֆայլ) նշելու դեպքում փաստաթղթերն արտահանվում են XML ֆորմատով, որն այնուհետև կարող է ներմուծվել հարկային մարմնի e-Invoicing ծրագիր:
•Ստեղծված փաստաթղթեր. Բացվում է ընթացիկ տողի հիման վրա ստեղծված փաստաթղթերի ցանկը:
•Սերիա-համարը վերագրել փաստաթղթի համարին. e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված հաշիվների սերիա-համարները վերագրվում են համապատասխան Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Կտրոն), Վաճառք (Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերին:
•Տեղաշարժի փաստաթղթերի արտահանում e-Invoicing. Վաճառք (Կտրոն) տեսակի փաստաթղթերը այս հրամանի միջոցով կարելի է արտահանել e-Invoicing, որպես հաշվարկային փաստաթուղթ:
•Ուղարկել b2b.armssoft հարթակ. Այս հրամանի միջոցով մատյանի փաստաթղթերը b2b.armsoft հարթակի միջոցով կարելի է ուղարկել գործընկերներին:
•Ուղարկել էլ. փոստով. Պատվերն ուղարկվում է գնորդի` տեղեկատուում նշված էլ. փոստի հասցեին: Նամակն ուղարկվում է համակարգչում տեղադրված Մեյլային համակարգի միջոցով:
Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: