Հարկային հաշիվների e-Invoicing արտահանում

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Հարկային հաշիվների e-Invoicing արտահանում

Return to chapter overview

ՀԾ-Առևտուր համակարգը թույլ է տալիս Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վերադարձ գնորդից, Վաճառք (Կտրոն) և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերը անմիջապես արտահանել e-Invoicing համակարգ և այդպիսով խուսափել միևնույն փաստաթուղթը երկու անգամ ձեռքով մուտքագրելուց:

Հնարավոր է արտահանել ինչպես հարկային հաշիվները, այնպես էլ հաշվարկային փաստաթղթերը:

Հարկային հաշվի e-Invoicing համակարգ անմիջապես արտահանման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1. Վաճառքներ կամ e-Invoicing ենթահամակարգից բացել Հարկային հաշիվների մատյանը:

2. Մատյանում նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Հարկային հաշիվները արտահանել e-Invoicing հրամանը:

KBArticles.InvoiceXMLExport2

3. Դիալոգ պատուհանի Արտահանել դաշտում նշել 1. e-Invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով): Հարկային հաշվի տեսակը դաշտը կարելի է չնշել, քանի որ արտահանելիս այն լրացվում է ավտոմատ` գնացուցակի տողերի հիման վրա: Կարևոր է նշել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է արտահանելիս փոխել հարկային հաշվի տեսակը: Օրինակ, եթե ապրանքների վաճառքն իրականացվել է հաշիվ-ապրանքագրում ծառայություն նշելով, ապա արտահանելիս Հարկային հաշվի տեսակ դաշտը պետք է նշել  1- Ապրանքների մատակարման Հ/Հ: Որպես տողի անվանում կարելի է արտահանել Նյութական արժեքի Անվանումը կամ Լրիվ անվանումը: Արտահանել զեղչի տոկոսը դրոշակը նշելու դեպքում e-Invoicing համակարգում կարտացոլվեն փաստաթղթում եղած զեղչի տոկոսները: ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ դրոշակը պետք է նշել այն դեպքերում, երբ գնորդ հանդիսացող կազմակերպության համար պարտադիր չէ ՀՎՀՀ նշելը: Արտահանել ՀԾ-նույնացուցիչը դրոշակը անհրաժեշտ է նշել սերիա-համարների վերագրումը նույնացուցիչով կատարելու համար: 2. e-Invoicing (ուղիղ կապ) տարբերակը նախատեսված է նախկին e-Invoicing համակարգ արտահանելու համար:

KBArticles.InvoiceXMLExport8

4. Նախորդ պատուհանում Կատարել կոճակը սեղմելուց հետո բացվող պատուհանում լրացնել e-Invoicing համակարգի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից: Սեղմել Մուտք:

e-Invoicing.WriteOutTaxInvoices 1

5. Սեղմել Կատարել կոճակը: Հաշիվները կներմուծվեն Սևագիր հարկային հաշիվներ մատյան:

 

ՀԾ-Առևտուր համակարգը թույլ է տալիս Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վերադարձ գնորդից, Վաճառք (Կտրոն) և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերը արտահանել նաև XML ֆորմատով և բեռնել e-Invoicing համակարգ:

XML ֆայլի արտահանման և e-Invoicing ծրագիր բեռնման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1. Վաճառքներ կամ e-Invoicing ենթահամակարգից բացել Հարկային հաշիվների մատյանը:

2. Մատյանում նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Հարկային հաշիվները արտահանել e-Invoicing հրամանը:

3. Հարկային հաշիվները արտահանել e-Invoicing հրամանը սեղմելուց հետո բացվող դիալոգ պատուհանի Արտահանել դաշտում նշել 3. e-Invoicing (XML ֆայլ):

 

KBArticles.InvoiceXMLExport10

4. Սեղմել Կատարել կոճակը: XML ֆայլ արտահանվում են միայն դրամային հաշիվ-ապրանքագրերը, որոնք ունեն ԱԱՀ-ի գումար: Առաջարկվող անունը պարունակում է կազմակերպության ՀՎՀՀ-ն, արտահանման ամսաթիվը, ժամը և րոպեն: Օրինակ`

KBArticles.InvoiceXMLExport3

5. Save կոճակը սեղմելուց հետո կհայտնվի հաղորդագրություն հարկային հաշիվների արտահանման վերաբերյալ, և արտահանված տողերի Դուրս գրման եղանակ դաշտերին կվերագրվի Էլետրոնային արժեքը:

KBArticles.InvoiceXMLExport4

6. Մտնել e-Invoicing https://e-invoicing.taxservice.am/ կայք-էջ: Հարկային հաշիվներ ցանկից ընտրել Ներբեռնել հրամանը:

KBArticles.InvoiceXMLExport5

7. Պատուհանում նշել ՀԾ-Առևտուր համակարգից արտահանված XML ֆայլը և սեղմել Open կոճակը:

KBArticles.InvoiceXMLExport6

Հաշիվները կներմուծվեն Սևագիր հարկային հաշիվներ մատյան:

 

ՀԾ-Առևտուր համակարգը թույլ է տալիս նախկին e-Invoicing համակարգով դուրս գրված հաշիվների ճշգրտման համար ստեղծված Վերադարձ գնորդից փաստաթղթերը արտահանել e-Invoicing համակարգ դիալոգ պատուհանի Արտահանել դաշտում նշելով 2․ e-Invoicing(ուղիղ կապ):

 

KBArticles.InvoiceXMLExport11