Փոխադարձ ակտերի մատյան

Ուղղորդիչ:  Գնումներ > Մատյաններ >

Փոխադարձ ակտերի մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտապատկերվում են համակարգում ստեղծված Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը: Մատյանի Դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Գործընկեր

Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

Հեղինակ

Մատյանում կընդգրկվեն միայն նշված Հեղինակի փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր հեղինակների փաստաթղթերը:

note Նշում: Եթե Օգտագործողը Ադմինիստրատորի իրավասություն չունի և նրա փաստաթղթերի դրույթներում նշված է Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը, ապա մատյանի դիալոգ պատուհանում Հեղինակ դաշտը խմբագրվող չէ և մատյանում կցուցադրվեն միայն տվյալ Օգտագործողի կողմից ստեղծված փաստաթղթերը:

Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.

Սյուն

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փաստաթղթի հերթական համարը:

Վիճակ

Նշվում է, որ փաստաթուղթը պատրաստ է ուղարկման: Փաստաթուղթը հնարավոր է b2b.armsoft հարթակով ուղարկել Գործընկերոջը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Գործընկեր

Գործընկերոջ կոդը:

Գործընակերոջ անվանում

Գործընկերոջ անվանումը:

Օգտագործող

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

Վերջին փոփոխություն

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

Հեղինակ

Փաստաթղթի հեղինակը:

Մատյանի ընթացիկ տողին վերաբերվող գործողությունները հետևյալն են.

Ավելացնելավելացնել նոր փաստաթուղթ:

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնելհեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները:

Ուղարկել b2b.armsoft հարթակ.  Ուղարկվում է b2b.armsoft հարթակ: