Աշխատանք տեղեկատուների հետ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Աշխատանք տեղեկատուների հետ

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգում նախատեսված են մի շարք տեղեկատուներ, որոնք հիմնականում օգտագործվում են մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ և հեշտացնում են օգտագործողի աշխատանքը:  Տեղեկատուներն արտացոլվում են տարբեր փաստաթղթերում և այլ տեղեկատուներում:

Տեղեկատուների ցանկերը կարելի է բացել.

Ուղղորդչից ընտրելով համապատասխան ենթահամակարգը և տեղեկատուն,

Գլխավոր էջից ընտրելով համապատասխան ենթահամակարգը և տեղեկատուն:

 

Համակարգի հիմնական տեղեկատուներն են.

Ապրանքներ և ծառայություններ

Գործընկերներ

 

Ստորև նկարագված են հիմնական տեղեկատուների բաժինները.

 

Lists

 

Արագ հասանելիության վահանակ: Պատուհանի վերևի մասում երևում են հաճախ օգտագործվող գործողությունները`

Հիշել (CTRL+S)

Հիշել և փակել (CTRL+ENTER)

Հիշել և նոր (CTRL+K)

 

Այս վահանակը կարելի է ցուցադրել Ժապավենի վերևում կամ ներքևում` Բերել արագ հասանելիության վահանակը ներքևում/վերևում հրամանի միջոցով:

 

Ժապավեն: Ժապավենը, ինչպես գլխավոր պատուհանը, պարունակում է կոճակներ և էջեր, որոնք ակտիվ են կախված նրանից, թե օգտագործողը փաստաթղթում որտեղ է գտնվում  և ինչ գործողություն է կատարում:

 

Գլխավոր մաս: Այս հատվածում տեղադրված դաշտերը երևում են անկախ ընտրված էջից: Այս մասում է գտնվում Կոդ դաշտը: Նոր տեղեկատուին համակարգն ավտոմատ վերագրում է կոդ, որը մեկով ավելի է նախորդ գրանցված տեղեկատուի կոդից: Հիմնական տեղեկատուներում կա կոդը խմբագրելու հնարավորություն:

 

Էջեր: Տեղեկատուի պատուհանը կարող է կազմված լինել մեկ կամ մի քանի էջերից: Տեղեկատվությունն ըստ բովանդակության լրացվում է առանձնացված էջերում: Տվյալները մուտքագրելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան էջը:

 

Գործընկերներ, Ապրանքներ և Ծառայություններ գրառումների փոփոխությունների պատմությունը կարելի է տեսնել կոնտեքստային ցանկի Պատմություն հրամանի միջոցով:

 

Մյուս տեղեկատուները օժանդակ տեղեկատուներ են, դրանք հիմնականում օգտագործվում են այլ տեղեկատուներ լրացնելիս: Դրանք ավելի պարզ են, չունեն Ժապավենային մաս և գրանցվում են Կատարել կոճակի միջոցով: