Հերթափոխի հաշվետվություն

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ >

Հերթափոխի հաշվետվություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է հերթափոխի ընթացքում կատարված գործարքները վերլուծելու համար: Հաշվետվության մեջ արտացոլվում է տվյալ հերթափոխի մասին հետևյալ տեղեկատվությունը.

 

Վաճառքի գումարի մարման ձևերն ու գումարի չափը,

Վերադարձի գումարի վերադարձման ձևն ու գումարի չափը,

Ստացված ու վերադարձված կանխավճարի ստացման ձևն ու գումարի չափը,

Զեղչերի, հաշվարկված ու ավելացված բոնուսների մասին տվյալներ,

Չեղարկված ու հետաձգված կտրոնների գումարը,

Դրամարկղում կանխիկ գումարի շարժի մասին տվյալներ,

Վիճակագրական տվյալներ:

 

Հաշվետվությունը կանչելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Դրամարկղ

Ընտրվում է դրամարկղը, որի հերթափոխի համար անհրաժեշտ է ձևավորել հաշվետվությունը:

Հերթափոխ

Ընտրվում է այն հերթափոխը, որի համար անհրաժեշտ է ձևավորել հաշվետվությունը: Եթե կա դեռևս չփակված հերթափոխ, համակարգն ավտոմատ լրացնում է այդ հերթափոխը:

Տպելու ձևանմուշ

Ընտրվում է հաշվետվության տպելու ձևանմուշը:

Տպել

Դրոշակը նշված վիճակում դիալոգ պատուհանում Կատարել սեղմելուց հետո հաշվետվությունը կտպվի: Եթե դրոշակը նշված չէ և ընտրված է Տպելու ձևանմուշ, ապա կբացվի հաշվետվության տպվող տեսքը ընտրված ձևանմուշով: