Համակարգում հնարավոր է ընդունել հաճախորդի սմարթֆոնով կատարված վճարումը`օգտագործելով տարբեր վճարային համակարգեր: Դրույթների այս էջը նախատեսված է վճարային համակարգի համակցման կարգավորումները տալու համար: էջի տեսքը հետևյալն է.
Համակցված յուրաքանչյուր Վճարային համակարգի համար տրվում են կարգավորումներ.
Դաշտ |
Նշանակություն |
Ակտիվ է |
Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառք (Կտրոն) փաստաթղթում հնարավոր կլինի ընդունել վճարումը տվյալ վճարային համակարգի միջոցով: |
Օգտագործող |
Լրացվում է Վճարային համակարգի օգտագործողը: |
Գաղտնաբառ |
Լրացվում է Վճարային համակարգի օգտագործողի գաղտնաբառը: |
Տպելու ձևանմուշ |
Վճարման համար գեներացվող QR կոդի տպելու ձևանմուշն է: |