Համակարգում թույլատրվում է օգտագործել տարբեր արտարժույթներ.
•ապրանքների և ծառայությունների գները հաստատելու և գնացուցակներ տպելու ժամանակ
•փաստաթղթեր մուտքագրելու և տպելու ժամանակ
•գործընկերների պայմանագրերով պարտքերի և պահանջների հաշվառման ժամանակ
•հաշվետվությունների ձևավորման ժամանակ։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Արժույթ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Արտարժույթներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Արտարժույթի ISO կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Անվանում |
Արտարժույթի անվանումը։ |
Դրամ |
Արտարժույթի դրամային միավորի անվանումը։ |
Մանրադրամ |
Արտարժույթի մանրադրամային միավորի անվանումը։ |