Խանութների ցանցում ՀԾ-Առևտուր 7 համակարգի շահագործման գլխավոր պատասխանատու անձի (ադմինիստրատորի) պարտականությունները հետևյալն են.
•Համակարգի անխափան աշխատանքի վերահսկում,
•Համակարգի տեղադրում և թարմացում,
•Սերվերների աշխատունակության ապահովում,
•Համակարգի արտադրողականության մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացում,
•Օգտագործողների իրավասությունների հասանելիության, աշխատանքային ժամանակահատվածների, աշխատանքային կարգավորումների սահմանում և բաշխում,
•Տեղում օգտագործողների աշխատանքի ապահովում,
•Հաշվառման յուրահատկությունների լիարժեք իմացություն (հարկային ռեժիմ, կոդավորումներ, ներդրման այլ յուրահատկություններ և այլն)
•Հաշվառման տվյալների արդիականության ապահովում,
•Համակարգի լավ իմացություն և տիպային գործառույթների ապահովում,
•Տվյալների ներմուծում (տեղեկատուներ և փաստաթղթեր) xlsx և xml ֆայլերից,
•Փաստաթղթերի, գնապիտակների և պիտակների ձևանմուշների խմբագրման իմացություն,
•Համակարգում յուրահատուկ լուծումների (ընդլայնումների) աշխատանքի գերազանց իմացություն,
•Նոր հնարավորությունների մասին տեղեկատվության տրամադրում օգտագործողներին,
•Թարմացումների և հատուկ ընդլայնումների թեստավորում,
•Պահուստային պատճենների ստեղծման և դրանց արդիականության պահպանման ապահովում,
•Պահուստային պատճենների վերականգնում խափանումների կամ անսարքությունների դեպքում,
•Արտաքին տեղեկատվական համակարգերի հետ տվյալների փոխանակման ապահովում,
•Սխալների կամ դեպքերի գրանցման հմտություն,
•ՏԵխնիկական խնդիրների գրանցման հմտություն,
•Ցանկալի են հմտություններ և փորձ համակարգի բարելավման գործում։