Ապրանքների խմբաքանակային հաշվառման ժամանակ կարող են առաջանալ իրավիճակներ, երբ հետին ամսաթվով գրանցված փաստաթղթի խմբագրումը հանգեցնում է ապրանքի ինքնարժեքի սխալ հաշվարկի կամ առկայությունից ավել քանակի դուրսգրման: Դիտարկենք FIFO (առաջինը մուտք, առաջինը ելք) մեթոդով ապրանքի իրացման պարզ օրինակ:
Փաստաթուղթ |
Քանակ |
Գին |
Գումար |
Մուտք N1 |
20 |
300 |
6000 |
Ելք N1 |
- 8 |
300 |
- 2400 |
Ելք N2 |
- 6 |
300 |
- 1800 |
Մուտք N2 |
10 |
400 |
4000 |
Ելք N3 |
- 6 |
300 |
- 1800 |
- 4 |
400 |
- 1600 |
|
Ելք N4 |
- 4 |
400 |
- 1600 |
Մնացորդ |
30-28 = 2 |
|
800 |
Այս օրինակում երկու մուտքային փաստաթղթերով ձևավորվում են երկու խմբաքանակ` իրենց ինքնարժեքներով, որոնք հիմք են հանդիսանում հետագա ելքերի համար։ Սակայն եթե, օրինակ, հեռացվի Ելք N2 փաստաթուղթը կամ դրա քանակը նվազեցվի, ապա Ելք N3 փաստաթղթով ձևավորված ինքնարժեքը պետք է վերահաշվարկվի։ Իսկ եթե Ելք N2 փաստաթղթում քանակը դարձվի 10 և փաստաթուղթը գրանցվի, համակարգը կստուգի գործողության օրվա մնացորդը և կթույլատրի ելքագրումը, սակայն վերջնական մնացորդը կդառնա -2։
Նմանատիպ իրավիճակները շտկելու համար անհրաժեշտ է վերագրանցել բոլոր այն փաստաթղթերը, որոնց ամսաթիվը մեծ է խմբագրված փաստաթղթի ամսաթվից։ Այդ գործողությունը կատարելու համար նախատեսված է Տեղափոխել հավաստիության ամսաթիվը գործիքը։
Ի՞նչ է հավաստիության ամսաթիվը:
Հավաստիության ամսաթիվը խմբագրված փաստաթղթերից առաջին փաստաթղթի ամսաթվին նախորդող օրվա ամսաթիվն է։ Օրինակ, եթե հավաստիության ամսաթիվը 05.02.2025 է, ապա դա նշանակում է, որ 06.02.2025-ից սկսած առկա են խմբագրված փաստաթղթեր և հաշվետվություններում արտապատկերվող տվյալները ճշգրիտ են միայն մինչև այդ ամսաթիվը ներառյալ:
Ինչպե՞ս հասկանալ, որ վերագրանցում է պահանջվում:
Հավաստիության ամսաթիվը արտապատկերվում է համակարգի գլխավոր պատուհանի ներքևի մասում` կարգավիճակների վահանակում։ Եթե համակարգում առկա է հավաստիության ամսաթվից հետո գրանցված փաստաթուղթ, կարգավիճակների վահանակում հայտնվում է հետևյալ նշանը
։ Այս նշանը հուշում է, որ անհրաժեշտ է հավաստիության ամսաթվից մինչև ընթացիկ ամսաթիվը գրանցված բոլոր փաստաթղթերը վերագրանցել:
Ինչպե՞ս է կատարվում վերագրանցումը:
Հավաստիության ամսաթիվը տեղափոխելու համար անհրաժեշտ է
նշանի վրա մկնիկով կատարել կրկնակի կտտոց կամ Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգից ընտրել Տեղափոխել հավաստիության ամսաթիվը հրամանը։ Բացվող դիալոգ պատուհանի վերևի մասում անհրաժեշտ է նշել այն ամսաթիվը, մինչև որը ներառյալ պետք է կատարվի փաստաթղթերի վերագրանցումը: Պատուհանը պարունակում է նաև փաստաթղթերի տեսակների ցանկ` ձախ մասում նշման դրոշակներով: Այս ցանկը նախատեսված է սևագիր վիճակում գտնվող փաստաթղթերի տեսակների ընտրման համար։ Եթե որևէ տեսակի դիմաց նշում դրվի, ապա այդ տեսակի սևագիր փաստաթղթերը նույնպես կվերագրանցվեն: Ցանկի վերևի ձախ անկյունում գտնվող կոճակով կարելի է միանգամից նշել բոլոր տողերը համ հանել բոլոր նշումները:
ՊՄՕ-ները տեղափոխել օրվա վերջ դրոշակը նշված լինելու դեպքում Պահեստի մուտքի օրդեր տեսակի փաստաթղթերը կտեղափոխվեն տվյալ օրվա մյուս փաստաթղթերից առաջ:
Վաճառքները, վերադարձները և ՊԵՕ-ները տեղափոխել օրվա վերջ դրոշակը նշված լինելու դեպքում վերոնշյալ տեսակների փաստաթղթերը կտեղափոխվեն մյուս մյուս փաստաթղթերից ավելի ուշ:

Բոլոր անհրաժեշտ դրույթները նշելուց հետո պետք է սեղմել Կատարել կոճակը։ Եթե բոլոր ընտրված փաստաթղթերը հաջողությամբ վերագրանցվեն, կհայտնվի Հավաստիության ամսաթվի տեղափոխումը ավարտվեց բարեհաջող հաղորդագրությունը։ Եթե որևէ փաստաթուղթ չհաջողվի վերագրանցել, կբացվի հաշվետվություն, որի մեջ կարտապատկերվի այն փաստաթուղթը, որը չի հաջողվել վերագրանցել։ Համապատասխան շտկումներն անելուց հետո, կարելի է նորից տեղափոխել հավաստիության ամսաթիվը:
Դադարեցնել կոճակով կարելի է փակել պատուհանը։
|
|---|
•Տեղափոխել հավաստիության ամսաթիվը գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է, որ օգտագործողն ունենա ադմինիստրատորի կարգավիճակ։ •Հավաստիության ամսաթիվը կարելի է փոխել միայն այն դեպքում, երբ տվյալների պահոցի հետ միացումը մենաշնորհային է։ |