Վճարման հանձնարարագիրը կազմակերպության կողմից բանկին տրվող հանձնարարագիր է` իր հաշվարկային հաշվից համապատասխան գումարը ստացողի հաշվարկային հաշվին փոխանցելու մասին։
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վճարման հանձնարարագրի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վճարման հանձնարարագրի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա գրանցվում է վճարման հանձնարարագիրը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանի բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք-փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ), Հավելյալ ծախսերի բաշխում կամ Վերադարձ գնորդից փաստաթղթերը։ Հիմք-փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Վճարող |
Կազմակերպության անվանումը, առաջարկվում է Դրույթների կազմակերպության էջից, կարելի է խմբագրել: |
Հաշիվ. N |
Հաշվարկային հաշվի համարը, որտեղից ելքագրվելու է գումարը։ Ընդունում է արժեքներ Հաշվարկային հաշիվներ տեղեկատուից։ |
Բանկ |
Վճարողի բանկի անվանումը: Ավտոմատ ձևավորվում է համակարգի կողմից՝ Հաշիվ.N դաշտի արժեքի հիման վրա: |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի հաշվառման համարը: Ավտոմատ առաջարկվում է համակարգի դրույթներից: Հնարավոր է խմբագրել: |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է հաշվարկային հաշվի արժույթը։ |
Փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ: |
Գումար արժույթով |
Հաշվարկային հաշվից ելքագրվող գումարը` հաշվի արժույթով: Դաշտին կից գտնվող կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել արժույթով գումարը բառերով: |
Գումար ԱԴՄ-ով |
Գումար արժույթով դաշտում լրացված գումարի դրամային համարժեքը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, երբ Գումար արժույթով դաշտը դրամային է: Դաշտին կից գտնվող կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել ԱԴՄ-ով գումարը բառերով: |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։ |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերոջ կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Պայմանագիր |
Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Գործընկեր դաշտը լրացված լինելու դեպքում այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Կախված Արժույթ դաշտում լրացված արժույթից` ավտոմատ լրացվում է դաշտի արժեքը։ |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է կոճակը։ |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե Գործընկեր դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Ստացող |
Եթե Գործընկեր դաշտը լրացված է, ապա այդ դաշտի արժեքը ավտոմատ լրացվում է նաև այստեղ։ |
Հաշիվ. N |
Գործընկերոջ հաշվարկային հաշվի համարը, որի վրա փոխանցվելու է գումարը։ Ընդունում է արժեքներ Գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուից։ |
Բանկ |
Վճարողի բանկի անվանումը: Ավտոմատ ձևավորվում է համակարգի կողմից Հաշիվ.N դաշտի արժեքի հիման վրա: |
ՀՎՀՀ |
Գործընկերոջ հարկ վճարողի հաշվառման համարը: |
Վճարման նպատակ |
Վճարման նպատակը: |