Հանդիսանում է բանկերում կազմակերպության կողմից բացված բոլոր հաշվարկային հաշիվների տեղեկատուն։
Այս տեղեկատուն պարունակում է հաշվարկային հաշիվների մասին տվյալներ, որոնք օգտագործվում են վճարման հանձնարարագիր, բանկի ելք և մուտք փաստաթղթեր գրանցելիս։ Տեղեկատուում կարելի է գրանցել ցանկացած քանակությամբ հաշիվներ։ Կազմակերպությունում անկանխիկ դրամական միջոցների հաշվառումը վարվում է Արտարժույթներ տեղեկատուում սահմանված ցանկացած արժույթով։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Հաշվարկային հաշիվ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Հաշվարկային հաշիվ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Հաշվարկային հաշվի կոդը։ Նոր ավելացվող հաշվարկային հաշվի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված հաշվարկային հաշվի կոդից։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ |
Հաշվարկային հաշիվ |
Բանկում կազմակերպության կողմից բացված հաշվի համարը։ Այն կիրառվում է Վճարման հանձնարարագիր, Բանկի մուտք, Բանկի ելք և Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթերը գրանցելիս։ |
Անվանում |
Հաշվարկային հաշվի անվանումը։ Այն կառաջարկվի ընտրման ցուցակներում, երբ անհրաժեշտ է ընտրել հաշվարկային հաշիվ։ |
Արժույթ |
Հաշվարկային հաշվի արժույթը։ Ընդունում է արժեքներ Արտարժույթներ տեղեկատուից։ |
Հերթական Վճ. Հանձ. համար |
Հերթական վճարման հանձնարարագրի համարն է։ Հերթական վճարման հանձնարարագիրը գրանցվում է այս համարով, այնուհետև այս դաշտի արժեքը փոխարինվում է նոր համարով, որը հաշվարկվում է վերջին գրանցված փաստաթղթի համարից։ Այս դաշտի դատարկ լինելու դեպքում` հերթական վճարման հանձնարարգիրը գրանցելիս` համակարգն առաջարկվում է ցանկի Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում մուտքագրված հերթական վճարման հանձնարարագրի համարը։ |
Հիմնական |
Դրոշակ տիպի դաշտ է, որի միջոցով նշվում է` տվյալ հաշվարկային հաշիվը հիմնական է, թե` ոչ։ Բանկերում կազմակերպության կողմից բացված հաշիվներից միայն մեկը կարող է լինել հիմնական։ |
Էլ. սպասարկման միջոց |
Բանկերի հետ հեռահար էլեկտրոնային սպասարկման միջոցի անվանումը` ՀԾ-ԻնտերնետԲանկ կամ ՀԾ-ԿլիենտԲանկ: |
Նշում |
---|
Չի թույլատրվում հեռացնել այն հաշվարկային հաշիվները, որոնցով գործողություն է գրանցված։ |