Դուրս գրված հարկային հաշիվներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր >

Դուրս գրված հարկային հաշիվներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Դուրս գրված հարկային հաշիվներ թղթապանակում հնարավոր է դիտել տվյալ կազմակերպության կողմից e-Invoicing ծրագրում դուրս գրված հարկային հաշիվները կամ հաշվարկային փաստաթղթերը, ինչպես նաև արտացոլել նշված հաշիվների Սերիա և համարները ծրագրի Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերի վրա։

 

Թղթապանակը բացելու համար անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing ծրագիր՝ լրացնելով կազմակերպության ՀՎՀՀ-ն, e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը։

 

e-invoicingLogIn

 

Թղթապանակի երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Թղթապանակում արտացոլվում են տվյալ ժամանակահատվածում դուրս գրված հարկային/հաշվարկային հաշիվները/փաստաթղթերը։

Առաքման ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացնելու դեպքում թղթապանակում կընդգրկվեն այն հարկային/հաշվարկային հաշիվները/փաստաթղթերը, որոնց Մատակարարման ամսաթիվ դաշտի արժեքը նշված միջակայքում է, հակառակ դեպքում՝ բոլորը։

Գնորդի անվանում

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում թղթապանակում արտացոլվում են միայն տվյալ գնորդի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների  հարկային/հաշվարկային հաշիվները/փաստաթղթերը։

Գնորդի ՀՎՀՀ

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում թղթապանակում արտացոլվում են միայն տվյալ գնորդի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների  հարկային/հաշվարկային հաշիվները/փաստաթղթերը:

Սերիա և համար

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում թղթապանակում արտացոլվում է միայն տվյալ Սերիա և համարով հարկային/հաշվարկային հաշիվները/փաստաթուղթը։

Հարկային փաստաթղթի տեսակ

Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Հարկային հաշիվ և Հաշվարկային փաստաթուղթ տարբերակները։ Դաշտին Հարկային հաշիվ արժեքը տալու դեպքում թղթապանակում կարտացոլվեն միայն դուրս գրված Հարկային հաշիվները, Հաշվարկային փաստաթուղթ արժեքի դեպքում՝ միայն դուրս գրված Հաշվարկային փաստաթղթերը։

Ճշգրտման տեսակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Ճշգրտող և Ճշգրտված տարբերակները։ Դաշտում Ճշգրտող արժեքը նշելու դեպքում թղթապանակում կարտացոլվեն միայն Ճշգրտող հաշիվները, Ճշգրտված արժեքի դեպքում՝ միայն Ճշգրտված հաշիվները։ Դաշտում արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն և՛ Ճշգրտող, և՛ Ճշգրտված Հարկային հաշիվնեը կամ Հաշվարկային փաստաթղթերը։

Ենթակա է կրկին վավերացման

Ստուգավանդակը նշելու դեպքում թղթապանակում կարտացոլվեն միայն գնորդի կողմից կրկին վավերացման ենթակա Հարկային հաշիվնեը կամ Հաշվարկային փաստաթղթերը։

 

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Դուրս գրման ամսաթիվ

Հարկային ծրագրում փաստաթղթի Դուրս գրման ամսաթիվը։

Մատակարարի ՀՎՀՀ

Մատակարար ընկերության ՀՎՀՀ-ն։

Առաքման ամսաթիվ

Ապրանքների կամ ծառայությունների Մատակարարման ամսաթիվը։

Սերիա և համար

Հարկային/հաշվարկային հաշվի/փաստաթղթի Սերիան և համարը։

Լրացուցիչ տվյալներ

Հարկային/հաշվարկային հաշվի/փաստաթղթի Լրացուցիչ տվյալներ(պամանններ)ը։

 

Մատակարար էջի տեսքը հետևյալն է.

 

TaxDocInfoSupplier

 

Փաստաթղթի Մատակարար էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Մատակարարի անվանում

Մատակարար ընկերության Անվանումը։

Իրավ. հասցե

Մատակարար ընկերության Իրավաբանական հասցեն։

Գործունեության հասցե

Մատակարար ընկերության Գործունեության հասցեն։

Կազմակերպության հաշվարկային հաշիվ

Մատակարար ընկերության Հաշվարկային հաշիվը։

Բանկ

Բանկի անվանումը։

Լրացուցիչ տվյալներ

Հարկային/հաշվարկային հաշվում/փաստաթղթում մատակարարի Լրացուցիչ տվյալներ(պամանններ)ը։

 

Գնորդ էջի տեսքը հետևյալն է.

 

TaxDocInfoCustomer

 

Փաստաթղթի Գնորդ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդի ՀՎՀՀ

Գնորդի ՀՎՀՀ-ն։

Անձնագիր

Գնորդի անձնագրի համարը։

Գնորդի անվանում

Գնորդի անվանումը։

Իրավ. հասցե

Գնորդի իրավաբանական հասցեն։

Գործունեության հասացե

Գնորդի գործունեության հասցեն։

Գնորդի հաշվարկային հաշիվ

Գնորդի հաշվարկային հաշիվը։

Բանկ

Բանկի անվանումը։

Լրացուցիչ տվյալներ

Հարկային/հաշվարկային հաշվում/փաստաթղթում գնորդի Լրացուցիչ տվյալներ(պամանններ)ը։

 

Ապրանքներ էջի տեսքը հետևյալն է.

 

TaxDocInfoProducts

 

Փաստաթղթի Ապրանքներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանքներ աղյուսակ

Ապրանքներ աղյուսակում լրացվում է մատակարարված/մատուցված ապրանքի/ծառայության անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, զեղչի տոկոսը, ընդհանուր գումարը և հաշվարկված հարկերը։

 

Փաստաթղթում առկա են հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ընդհանուր գումար

Դուրս գրված հարկային/հաշվարկային հաշվի/փաստաթղթի ընդհանուր գումարը:

Այդ թվում ակցիզ

Դուրս գրված հարկային/հաշվարկային հաշվի/փաստաթղթի ակցիզային հարկի գումարը։

Այդ թվում բնապահպանական հարկ

Դուրս գրված հարկային/հաշվարկային հաշվի/փաստաթղթի բնապահպանական հարկի գումարը։

Այդ թվ. ԱԱՀ

Դուրս գրված հարկային/հաշվարկային հաշվի/փաստաթղթի ԱԱՀ-ի գումարը:

 

Դուրս գրված հարկային հաշիվներ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել փաստաթուղթը։

Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում. Դուրս գրված հաշիվների սերիան և համարն արտացոլել Վաճառքի պատվեր, Վաճառք կամ Վաճառքի վերադարձ փաստաթղերում։

 

Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում հրամանից բացվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

SubmittedInvoicesDialogBox

 

Վաճառքների վրա. Դուրս գրված հաշիվների սերիան և համարն արտացոլվում է Վաճառք փաստաթղթերի վրա։

Վաճառքի պատվերների վրա. Դուրս գրված հաշիվների սերիան և համարն արտացոլվում է Վաճառքի պատվեր փաստաթղթերի վրա։

Վաճառքի վերադարձերի վրա. Դուրս գրված հաշիվների սերիան և համարն արտացոլվում է Վաճառքի վերադարձ փաստաթղթերի վրա։