Գործողություններ

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ ապրանքի >

Գործողություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է ապրանքների հետ կատարած գործողությունների (Մուտք, Տեղաշարժ, Փոխանակում, Ելք, Տրամադրում, Վերադարձ) մասին տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում, հակառակ դեպքում՝ բոլոր գործողությունները:

Պահեստ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են գործողությունները, որոնք կատարվել են տվյալ, հակառակ դեպքում` բոլոր պահեստներում: Դաշտը տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների հետ կատարված գործողությունները:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների հետ կատարված գործողությունները:

Գործողություն

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողություն։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Կոմպլեկտավորման մուտք, Մուտք, Տեղաշարժ, Փոխանակում, Ելք, Կոմպլեկտավորման ելք, Տրամադրում, Վերադարձ տարբերակները: Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն ապրանքների հետ կատարած` վերը նշված բոլոր Գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ բերվող Ապրանքների գործողությունները դաշտի արժեքից կախված կֆիլտրվեն:

 

Մանրամասն էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ցուց տալ հարկային տվյալները

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև Արտահանված է հարկային ծրագիր, Սերիա և համար, Դուրս գրման ամսաթիվ, Գնորդի ստորագրման ամսաթիվ սյուները։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. դիտել ընթացիկ փաստաթուղթը: