Գծիկավոր կոդեր

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

Գծիկավոր կոդեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է Ապրանք տեղեկատուի Գծիկավոր կոդեր էջի տվյալների բացվածքը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Ապրանքների գծիկավոր կոդեր երկխոսության պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանքներ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր ապրանքների գծիկավոր կոդերը։

Գծիկավոր կոդ

Ապրանքի Գծիկավոր կոդը։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր գծիկավոր կոդերը։

Չափման միավոր

Ապրանքի Գծիկավոր կոդի Չափման միավորը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Չափման միավորներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր չափման միավորներով գծիկավոր կոդերը։

 

Գծիկավոր կոդեր տեղեկատուում երևում են Ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, գծիկավոր կոդը, հիմնական և գծիկավոր կոդի չափման միավորներով քանակները։

Տեղեկատուի հետ աշխատել հնարավոր է Ապրանքներ տեղեկատուի Գծիկավոր կոդեր էջում։

 

note Նշում

Գծիկավոր կոդեր տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի Product.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):