Կոմպլեկտներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

Կոմպլեկտներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է Ապրանք տեղեկատուի Կոմպլեկտներ էջի տվյալների բացվածքը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Կոմպլեկնտներ երկխոսության պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանքներ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր կոմպլեկտ ապրանքները։

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների կոպլեկտները:

Կոմպլեկտի բաղադրիչ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Ապրանք տեղեկատուի Կոմպլեկտներ աղյուսակում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր կոպլեկտների բաղադրիչները։

 

Կոմպլեկտներ տեղեկատուում երևում են Ապրանքի կոդը, անվանումը, Կոմպլեկտի բաղադրիչի կոդը, անվանումը, Քանակը և Գնի մասը։

Տեղեկատուի հետ աշխատել հնարավոր է Ապրանքներ տեղեկատուի Կոմպլեկնտներ էջում։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

 

note Նշում

Կոմպլեկտ տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի Product.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):