Գնորդի պարտքերի սահմանաչափեր

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի պարտքերի սահմանաչափեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն նախատեսված է ըստ տարբեր բաժինների գնորդների Պարտքի սահմանաչափերի և Ժամկետանց պարտքի սահմանաչափերի մասին տեղեկատվություն ստանալու համար: Գնորդի պարտքերի սահմանաչափեր տեղեկատուն տեսանելի է, եթե նշված է ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը։

Տեղեկատուն բացելու համար բերվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդների համար սահմանված պարտքի սահմանաչափերը և ժամկետանց պարտքի սահմանաչափերը։

Խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Գնորդի խմբ(եր)ին պատկանող գնորդների համար սահմանված պարտքի սահմանաչափերը և ժամկետանց պարտքի սահմանաչափերը։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի Վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Վաճառքի գոտ(իներ)ին պատկանող գնորդների համար սահմանված պարտքի սահմանաչափերը և ժամկետանց պարտքի սահմանաչափերը։

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժին(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր բաժինների համար սահմանված պարտքի սահմանաչափերը և ժամկետանց պարտքի սահմանաչափերը։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Գնորդի վաճառքի գոտիներ տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի Customer.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):