Գնորդի նախընտրելի ապրանքներ (մանրամասն)

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի նախընտրելի ապրանքներ (մանրամասն)

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուի միջոցով գնորդների համար սահմանված նախընտրելի ապրանքների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդի նախընտրելի ապրանքներ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված տեղեկատուում սահմանված, հակառակ դեպքում՝ տեղեկատուի բոլոր արժեքներով սահմանված նախընտրելի ապրանքները։

Ապրանք

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ գնորդների բոլոր նախընտրելի ապրանքները։