Գնորդի հաշվարկային հաշիվներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի հաշվարկային հաշիվներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է Գնորդների Հաշվարկային հաշիվներ էջի տվյալների բացվածքը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Գնորդի հաշվարկային հաշիվներ երկխոսության պատուհանն էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդներն իրենց հաշվարկային հաշիվներով։

 

Գնորդի հաշվարկային հաշիվներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդ

Գնորդը, որին կցվում է հաշվարկային հաշիվը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Հաշիվ

Հաշվարկային հաշիվը, որը կցվում է Գնորդին։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Նշում

Նշումներ հաշվարկային հաշվի վերաբերյալ։ Ըստ հաշվեհամարի նախդիրի (առաջին հինգ նիշերի) Նշում դաշտում համակարգը Բանկեր տեղեկատուից ավտոմատ լրացնում է Բանկի անվանումը և մասնաճյուղը։

Հիմնական

Ստուգավանդակը նշելու դեպքում Հաշվարկային հաշիվը տվյալ Գնորդի համար կսահմանվի որպես հիմնական։

 

Տեղեկատուի հետ աշխատել հնարավոր է նաև Գնորդներ տեղեկատուի Հաշվարկային հաշիվներ էջում։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Գնորդի հաշվարկային հաշիվներ տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի Customer.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):