Գնորդի փոփոխման հայտեր

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի փոփոխման հայտեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է Գնորդների վերաբերյալ առևտրային գործակալների կողմից ուղարկված փոփոխման հայտերը։ Շարժական մասից հնարավոր է ուղարկել Գնորդի փոփոխման հայտեր՝ անվանման, լրիվ անվանման, խմբի, ՀՎՀՀ-ի, գործունեության հասցեի, կոորդինատների, կոնտակտների և սպասարկվող հայտանիշի վերաբերյալ։

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Գնորդի փոփոխման հայտեր երկխոսության պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ստեղծման ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են նշված ժամանակահատվածի, հակառակ դեպքում՝ բոլոր փոփոխման հայտերը։

Առևտրային գործակալ

Փոփոխման հայտը ստեղծող առևտրային գործակալը։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են նշված, հակառակ դեպքում՝ բոլոր առևտրային գործակալ(ներ)ի ստեղծած փոփոխման հայտերը։

Վիճակ

Փոփոխման հայտի վիճակը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Մշակման ենթակա, Հաստատված, Մերժված, Մասամբ մշակված և Մշակված տարբերակները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են նշված, հակառակ դեպքում՝ բոլոր վիճակներ ունեցող Գնորդի փոփոխման հայտերը։

 

Գնորդի փոփոխման հայտի տեսքը հետևյալն է․

 

CustChangeRequestsNew

 

Փոփոխման հայտն ընդունելու և փոփոխությունները կատարելու համար անհրաժեշտ է նշել Հաստատել կամ Մերժել ստուգավանդակը և սեղմել Կատարել հրամանը։

 

Ստացված նոր հայտերն ունեն Մշակման ենթակա, իսկ դրանք մշակելուց հետո՝ Հաստատված, Մերժված, Մասամբ մշակված կամ Մշակված վիճակ։ Գնորդի փոփոխման հայտերը հնարավոր է ստեղծել միայն շարժական մասում։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում՝ Վիճակ սյան արժեքից կախված հնարավոր հրամաններն են.

Դիտել. Գնորդի մշակված փոփոխման հայտը։

Հեռացնել․ Հեռացնել Գնորդի մշակված փոփոխման հայտը։

Խմբագրել գնորդին․ Բացել Գնորդի քարտը և խմբագրել։

Մշակել. Մշակել Մասամբ մշակված վիճակ ունեցող փոփոխման հայտը։