Գնորդի առաքման հասցեներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի առաքման հասցեներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է Գնորդի առաքման հասցեներ էջի տվյալների բացվածքը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում: Գնորդի առաքման հասցեներ տեղեկատուն տեսանելի է, եթե նշված է ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Գնորդի առաքման հասցեների օգտագործում ստուգավանդակը։

Տեղեկատուն բացելու համար բերվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդների առաքման հասցեները։

Հասցե

Գնորդի գործունեության հասցեն։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Գնորդ տեղեկատուի Առաքման հասցեներ աղյուսակում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր առաքման հասցեները։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Գնորդի վաճառքի գոտիներ տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի Customer.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):