Գնորդի վաճառքի գոտիներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի վաճառքի գոտիներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է Գնորդների Վաճառքի գոտիներ էջի տվյալների բացվածքը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Գնորդի վաճառքի գոտիներ երկխոսության պատուհանը, որի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդներն իրենց վաճառքի գոտիներով։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր վաճառքի գոտիներում գտնվող գնորդներն՝ իրենց վաճառքի գոտիներով։

 

Գնորդի վաճառքի գոտիներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդ

Գնորդը, որին կցվում է վաճառքի գոտին։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Վաճառքի գոտի

Վաճառքի գոտին, որը կցվում է Գնորդին։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Հիմնական

Ստուգավանդակը նշելու դեպքում Վաճառքի գոտին տվյալ Գնորդի համար կսահմանվի որպես հիմնական։

 

Տեղեկատուի հետ աշխատել հնարավոր է նաև Գնորդներ տեղեկատուի Վաճառքի գոտիներ էջում։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Գնորդի վաճառքի գոտիներ տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի Customer.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):