Գնորդի կոնտակտներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի կոնտակտներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է Գնորդի կոնտակտներ էջի տվյալների բացվածքը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Գնորդի կոնտակտներ երկխոսության պատուհանը, որի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդների կոնտակտները։

Անվանում

Գնորդի կոնտակտի Անվանումը։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր անվանումներով կոնտակտները։

 

Գնորդի կոնտակտներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդ

Գնորդը, որի համար սահմանվում է կոնտակտը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Անուն

Կոնտակտային անձի անունը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Հեռախոս

Կոնտակտային անձի հեռախոսահամարը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Հեռախոսահամարն անհրաժեշտ է նշել հետևյալ ֆորմատով՝ +374xxxxxxxx։

Էլեկտրոնային փոստ

Կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեն։

Նշումներ

Նշումներ կոնտակտի վերաբերյալ։

Հիմնական

Կոնտակտի հիմնականը լինելու հայտանիշը։

Ուղարկել SMS

Ստուգավանդակը նշելու դեպքում Հեռախոս դաշտում նշված համարին հնարավոր է ուղարկել SMS հաղորդագրություն՝ ծանուցելով Գնորդին իր կատարած Վճարումների մասին։

Տվյալները հասանելի են Patver հավելվածում

Ստուգավանդակը նշելու դեպքում Patver հավելվածում տվյալ կոնտակտային անձին հասանելի կդառնան գնորդի և մեր ընկերության միջև կատարված գործարքները։

 

Տեղեկատուի հետ աշխատել հնարավոր է նաև Գնորդներ տեղեկատուի Կոնտակտներ էջում։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Ուղարկել SMS հաղորդագրություն. ուղարկել SMS հաղորդագրություն։

 

note Նշում

Գնորդի կոնտակտներ տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի Customer.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):