Ուղարկված փաստաթղթեր

Ուղղորդիչ:  b2b.armsoft հարթակ > Փաստաթղթեր >

Ուղարկված փաստաթղթեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Ուղարկված փաստաթղթեր թղթապանակում արտացոլվում են ծրագրից` b2b.armsoft հարթակի միջոցով ուղարկված փաստաթղթերը: Գնորդին Փաստաթուղթ ուղարկելու համար անհրաժեշտ պայման է Գնորդ տեղեկատուի b2b.armsoft հարթակ էջի Հարթակի մասնակից դաշտում Մասնակցի ID-ի լրացված լինելը (եթե առկա չէ ավելացնել cloud_14_gray կոճակով կամ Գնորդի կոնտեքստային ցանկից Կապել b2b.armsoft հարթակի մասնակցի հետ հրամանով: Մասնակցի ID-ի բացակայության դեպքում զանգահարել 060690910):

b2b.armsoft հարթակի շնորհիվ համակարգում հնարավոր է կազմակերպել որոշ փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակումը: Մասնավորապես, Վաճառքներ թղթապանակից Վաճառք փաստաթուղթը հնարավոր է որպես Հաշիվ-Ապրանքագիր ուղարկել գործընկերոջը, իսկ Գնորդների շրջանառություն հաշվետվությունից կամ Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտեր թղթապանակից ստեղծել և ուղարկել Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթուղթը:

Ուղարկված փաստաթղթեր թղթապանակում երևում են ուղարկված փաստաթղթերի վիճակները, որոնք են՝

Սևագիր,

Ուղարկվում է ստացողին,

Մշակվում է ստացողի կողմից (գործընկերը տեսել է փաստաթուղթը),

Հաստատված,

Մերժված։

 

Ուղարկված փաստաթղթի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել կցված ֆայլերը. դիտել փաստաթղթին կցված ֆայլերը։