b2b.armsoft հարթակ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

b2b.armsoft հարթակ

Previous pageReturn to chapter overviewNext page

Այստեղ մանրամասն նկարագրվում են b2b.armsoft հարթակի միջոցով Ուղարկված և Ստացված փաստաթղթերը, ենթահամակարգում աշխատելու համար անհրաժեշտ Տեղեկատուներն ու Հաշվետվությունները:

b2b.armsoft հարթակ ենթահամակարգում աշխատելու համար անհրաժեշտ պայմաններն են.

1.Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնում լրացնել ՀՎՀՀ դաշտը:

2.Դրույթների b2b.armsoft հարթակ բաժնում՝

Ընտրել Հարթակի մասնակից,

Գրանցվել որպես օգտագործող կամ լրացնել արդեն գրանցված օգտագործողի տվյալները,

Լրացնել Ծանուցումների համար օգտագործել ենթաբաժնի Օգտագործող/Գաղտնաբառը, որը տրամադրում է b2b.armsoft խումբը (եթե պատվիրատուն ցանկանում է, որ b2b.armsoft հարթակից փաստաթուղթ ստանալիս ծանուցման մեջ երևա այն ուղարկող կազմակերպության անվանումը),

Նշել Մասնակցել գնորդի տվյալների բարելավման ծրագրին ստուգավանդակը:

3.Ցանկության դեպքում նշել Դրույթների Ծանուցումներ բաժնի Նոր փաստաթուղթ b2b.armsoft հարթակից ստուգավանդակը:

b2b.armsoft հարթակ ենթահամակարգն անհրաժեշտ է բացել Ուղղորդչից։