Ստացված փաստաթղթեր

Ուղղորդիչ:  b2b.armsoft հարթակ > Փաստաթղթեր >

Ստացված փաստաթղթեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Ստացված փաստաթղթեր թղթապանակում արտացոլվում են ծրագրից` b2b.armsoft հարթակի միջոցով ստացված փաստաթղթերը: b2b.armsoft հարթակի շնորհիվ համակարգում հնարավոր է կազմակերպել որոշ փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակումը: Մասնավորապես, Պատվեր փաստաթուղթը հնարավոր է ստանալ Գործընկերոջ ՀԾ ծրագրից կամ patver.armsoft.am կայքից, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթուղթը՝ Գործընկերոջ ՀԾ ծրագրից։

Ստացված փաստաթղթեր թղթապանակում երևում են ստացված փաստաթղթերի վիճակները, որոնք են՝

Չմշակված,

Հաստատված,

Մերժված։

 

Կախված փաստաթղթի վիճակ սյան արժեքից Ստացված փաստաթղթի ընթացիկ տողին վերաբերող գործողությունները լինում են․

Բացել․ բացել/խմբագրել փաստաթուղթը:

Համարել չմշակված. հաստատված/մերժված փաստաթղթի վիճակը փոխել, դարձնել չմշակված։

Հաստատել․ հաստատել չմշակված փաստաթուղթը։

Մերժել․ մերժել չմշակված փաստաթուղթը։

Կապել գնորդի հետ. փաստաթուղթը ուղարկող կազմակերպությանը կապել ծրագրում առկա գնորդի հետ։

Ավելացնել գնորդ. փաստաթղթում առկա կազմակերպության տվյալներին համապատասխան ծրագրում ստեղծել Նոր գնորդ։