ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներն օգտագործվում են արտադրանքի դասակարգումն ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգելու համար և ծառայության դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգելու համար: Դասակարգիչի կոդը կցվում են Նյութական արժեքին կամ Ծառայությանը և օգտագործվում ՀԴՄ կտրոն տպելիս:
ԱԴԳՏ դասակարգիչն ավտոմատ լրացված է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ.-ի N 875-Ն հրամանով հաստատված ԱԴԳՏ 4-րդ աստիճանին համապատասխան դասակարգչով սահմանված ծառայության կոդերի անվանման ցանկով:
ԱՏԳԱԱ դասակարգիչն ավտոմատ լրացված է ՀՀ կառավարության 11.11.2014թ.-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված ԱՏԳ ԱԱ 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքի ապրանքի անվանման ցանկով:
ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը, որոնք պարտադիր լրացվում են.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
ԱԴԳՏ կամ ԱՏԳԱԱ դիրքերի կոդը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Անվանում |
ԱԴԳՏ կամ ԱՏԳԱԱ դիրքերի ավանումը: |
Տեսակ |
Դասակարգչի տեսակը (1- ԱՏԳԱԱ, 2-ԱԴԳՏ): |