Շահագործվող ԱԱ-ների տեղաշարժ

Ուղղորդիչ:  Արագամաշ առարկաներ > Փաստաթղթեր >

Շահագործվող ԱԱ-ների տեղաշարժ

Previous pageReturn to chapter overviewNext page

Շահագործվող ԱԱ-ների տեղաշարժ փաստաթուղթը օգտագործվում է արագամաշ առարկաները մեկ կառուցվածքային ստորաբաժանումից մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխելու կամ նյութապատասխանատու անձերի փոփոխման համար: Փաստաթուղթը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Գործառնություններ

Գլխավոր մասում լրացվում են հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Շահագործվող ԱԱ-ների տեղաշարժ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Շահագործվող ԱԱ-ների տեղաշարժ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղնով կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Հանձնող ստորաբաժանում

Կառուցվածքային ստորաբաժանումը, որտեղից ելքագրվում են արագամաշ առարկաները:

Հանձնող ՆՊԱ

Հանձնող նյութական պատասխանատու անձ հանդիսացող աշխատակիցը:

Ընդունող ստորաբաժանում

Կառուցվածքային ստորաբաժանումը, որտեղ մուտքագրվում են արագամաշ առարկաները:

Ընդունող ՆՊԱ

Ընդունող նյութական պատասխանատու անձ հանդիսացող աշխատակիցը:

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

ShortLifeItems.Documents.Movement1

 
Մեկնաբանություն դաշտում տվում է փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն, այն հնարավոր է ընտրել դաշտին կցված Արտահայտություններ տեղեկատուից:

Ընդհանուր էջում լրացվում է նաև տեղափոխվող արագամաշ առարկաների ցուցակը: Այդ ցուցակը լրացնելուց առաջ, նախօրոք պետք է լրացնել Հանձնող ստորաբաժանում և Հանձնող ՆՊԱ դաշտերը:

Արագամաշ առարկաների ցուցակի սյուների նշանակությունը հետևյալն է.

Սյուն

Նշանակություն

Կոդ

Արագամաշ առարկայի կոդը:

Անվանում

Անվանումը:

Միավոր

Չափման միավորը:

Քանակ

Տեղափոխվող քանակը:

Գումար

Այս դաշտում լրացվում է ելքագրվող կամ ծախսվող նյութական արժեքի գումարը: Ցուցակը լրացնելիս այս դաշտում երևում է 0, եթե խմբաքանակը նշված է Ավտոընտրություն: Գումար դաշտն արժեք է ստանում փաստաթուղթը գրանցելուց հետո:  

Խմբաքանակ

 

Այս դաշտում լրացվում է տեղաշարժվող նյութական արժեքի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն:

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը պատճենելու copy16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ:

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում: 

Նոր տող ավելացնելիս պետք է ընտրել արագամաշ առարկայի կոդը, որից ելնելով համակարգն ավտոմատ լրացնում է Անվանում և Չափման միավոր դաշտերը:

Այնուհետև պետք է նշել տեղաշարժվող քանակը: Ըստ այդ քանակի, համակարգը հաշվի առնելով արագամաշ առարկայի հաշվառման կամ ծախսի մեթոդը, որոշում է, թե արագամաշ առարկայի առկա քանակներից ո՞ր հաշվառման գներից ի՞նչ քանակությամբ պետք է տեղաշարժվի, և ըստ այդմ էլ ավտոմատ հաշվարկվում է Գումար դաշտը: Տվյալ նյութական արժեքի առկայությունից ըստ հաշվառման մեթոդի ընտրված քանակները մանրամասն արտապատկերվում են Խմբաքանակ (Ելքի սպեցիֆիկացիա) պատուհանում: Այս պատուհանի ցուցակը պարունակում է փաստաթղթի ամսաթվի դրությամբ արագամաշ առարկայի  առկայության տողերն` ըստ մուտքի ամսաթվի, հաշվառման գնի, ելքագրվող քանակի, հաշվի և մուտքի փաստաթղթի: Արագամաշ առարկաների ցուցակում նոր տող ավելացնելու կամ ընթացիկ տողը խմբագրելու ժամանակ, Քանակ դաշտը լրացնելիս, ավտոմատ հաշվարկվում և լրացվում է Գումար դաշտը:

Ընթացիկ տողը խմբագրելիս թույլատրվում է խմբագրել Կոդ, Քանակ և Խմբաքանակ դաշտերը: Ցուցակում նույն նյութական արժեքը կարելի է գրանցել մեկից ավելի անգամ:

Ցուցակում պահանջվող տողերը գտնելու համար օգտագործվում է Փնտրել հրամանը` սեղմելով CTRL+F: Աշխատանքը Փնտրել պատուհանի հետ նկարագրված է Ֆիլտր բաժնում: Փնտրման արդյունքում գտնված տողը դառնում է ընթացիկ և գունանշվում է:

Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.

ShortLifeItems.Documents.Movement2

Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում արագամաշ առարկայի ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:  

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Արագամաշ առարկաների ցուցակի հիման վրա առաջարկվում է արտահաշվեկշռային ձևակերպում` դրույթների Հաշիվներ էջի Շահագործ.մեջ գտնվող փոքրարժեք ՀՄ-ների և ԱԱ-ների հաշիվ և Արտահաշվեկշռային հաշիվների հետ թղթ. համար հաշիվ դաշտերի արժեքների հիման վրա: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված lock_open_16-արգելված lock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

 

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16 Հիշել և փակել save_close16 , Հիշել և նոր save_new16  կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:

Տես ավելին`

Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը