Շահագործվող ԱԱ-ների լուծարում փաստաթուղթը օգտագործվում է արագամաշ առարկաների շահագործումից դուրսգրման համար: Այս փաստաթուղթը բաղկացած է 2 էջերից` Ընդհանուր և Գործառնություններ:
Գլխավոր մասում լրացվում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Շահագործվող ԱԱ-ների լուծարում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Շահագործվող ԱԱ-ների լուծարում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Գտնվելու վայր |
Կառուցվածքային ստորաբաժանումը, որտեղից դուրս են գրվում արագամաշ առարկաները: |
Նյութ. պատասխ. անձ |
ԱԱ-ի նյութական պատասխանատու անձ հանդիսացող աշխատակիցը, ում պատասխանատվության տակ գտնվող արագամաշ առարկաներից է կատարվում դուրսգրում: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Այս էջում լրացվում է դուրս գրվող արագամաշ առարկաների ցուցակը: Այդ ցուցակը լրացնելուց առաջ, նախօրոք պետք է լրացնել Գտնվելու վայր և Նյութ. պատասխ. անձ դաշտը, քանի որ արագամաշ առարկաների ցուցակը լրացնելիս դրանք անհրաժեշտ են: Արագամաշ առարկաների ցուցակի սյուների նշանակությունը հետևյալն է.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Արագամաշ առարկայի կոդը: |
Անվանում |
ԱԱ-ի Անվանումը: |
Միավոր |
Չափման միավորը: |
Քանակ |
Մուտքագրվող քանակը: |
Գումար |
Այս դաշտում լրացվում է դուրս գրվող արագամաշ առարկայի գումարը: Ցուցակը լրացնելիս այս դաշտում երևում է 0, եթե խմբաքանակը նշված է Ավտոընտրություն: Գումարներն արձանագրվում են ցուցակում փաստաթուղթը գրանցելուց հետո: |
Խմբաքանակ |
Այս դաշտում լրացվում է դուրս գրվող արագամաշ առարկայի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Տողի խմբագրումը կատարվում է տողի վրայից: Նոր տող ավելացնելիս պետք է ընտրել արագամաշ առարկայի կոդը, որից ելնելով համակարգն ավտոմատ լրացնում է Անվանում և Չափման միավոր դաշտը: Այնուհետև պետք է նշել դուրս գրվող արագամաշ առարկայի քանակը: Ըստ այդ քանակի, համակարգը հաշվի առնելով արագամաշ առարկայի հաշվառման կամ ծախսի մեթոդը, որոշում է, թե արագամաշ առարկայի առկա քանակներից ո՞ր հաշվառման գներից ի՞նչ քանակությամբ պետք է դուրս գրվի, և ըստ այդմ էլ գրանցումից հետո ավտոմատ հաշվարկվում է Գումար դաշտը: Տվյալ արագամաշ առարկայի առկայությունից ըստ հաշվառման մեթոդի ընտրված քանակները մանրամասն արտապատկերվում են Խմբաքանակ (Ելքի սպեցիֆիկացիա) պատուհանում: Այս պատուհանի ցուցակի տողերում երևում են ընտրված արագամաշ առարկայի առկայությունը տվյալ պահին` ըստ մուտքի ամսաթվի, հաշվառման գնի, ելքագրվող քանակի, հաշվի և մուտքի փաստաթղթի:
Ընթացիկ տողը խմբագրելիս թույլատրվում է խմբագրել Կոդ, Քանակ և Խմբաքանակ դաշտերը: Ցուցակում նույն արագամաշ առարկան կարելի է գրանցել մեկից ավելի անգամ:
Ցուցակում պահանջվող տողերը գտնելու համար օգտագործվում է Փնտրել հրամանը` սեղմելով CTRL+F: Աշխատանքը Փնտրել պատուհանի հետ նկարագրված է Ֆիլտր բաժնում: Փնտրման արդյունքում գտնված տողը դառնում է ընթացիկ և գունանշվում է:
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ արագ հասանելի կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում արագամաշ առարկաների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Արագամաշ առարկաների ցուցակի հիման վրա առաջարկվում է արտհաշվեկշռային ձևակերպում, ընդ որում այն առաջարկվում է միայն այն դեպքում, երբ դրույթների Հաշիվներ էջի Շահագործ.մեջ գտնվող փոքրարժեք ՀՄ-ների և ԱԱ-ների հաշվից և Արտհաշվեկշռային հաշիվների հետ թղթ. համար հաշվից գոնե մեկը լրացված է: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Խմբագրման ռեժիմին անցնելով` լրացված գործառնության տողի ցանկացած դաշտ, բացի Գումար դրամով սյունից, կարելի է խմբագրել, իսկ Գումար դրամով սյունն ավտոմատ հաշվարկվում է Գումար արժույթ և Արժույթ սյուների հիման վրա:
Շահագործվող ԱԱ-ների լուծարում փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, Հիշել կոճակը սեղմելիս փաստաթուղթը գրանցվում է և ավտոմատ բացվում խմբագրման համար, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական նոր փաստաթուղթը: Վերջին դեպքում որոշ դաշտեր, ինչպես նաև արագամաշ առարկաների ցուցակը և գործառնությունները, դատարկվում են, իսկ որոշ դաշտեր էլ մնում են անփոփոխ, որոնք հերթական փաստաթղթի համար կարելի է խմբագրել: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Տես ավելին`
Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը