Աշխատանքային օրացույց

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Տեղեկատուներ >

Աշխատանքային օրացույց

Previous pageReturn to chapter overviewNext page

Աշխատանքային օրացույցը կանչելիս բացվում է b2b.armsoft հարթակում հրապարակված աշխատանքային օրացույցը: Օրացույցում աշխատանքային օրերը համապատասխանում են 5-օրյա աշխատանքային շաբաթվան և 8-ժամյա աշխատանքային օրվան:

Աշխատանքային օրացույցում տրված են աշխատանքային, ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի ոչ աշխատանքային օրերին նախորդող օրերի քանակները և աշխատաժամանակի տևողությունները 40-, 36- և 24-ժամյա աշխատանքային շաբաթների դեպքում ըստ ամիսների: Տոնական և հիշատակի ոչ աշխատանքային օրերը սահմանված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքով: Ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: