Հնարավորությունները, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:
Կադրային ձևանմուշներ փաստաթուղթը նախատեսված է կադրային հրամանների տպման ձևանմուշների համար: Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարն է: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից |
Հրամանի տեսակ |
Լրացվում է Հրամանի տեսակը. 01 - Աշխատանքի ընդունման հրաման , 02 - Աշխատանքից ազատման հրաման, 03 - Փոխարինման հրաման, 04 - Ոչ աշխ. օրը աշխատանքի ներգրավելու հրաման, 05 - Ամենամյա վճարովի արձակուրդի հրաման , 06 - Արձակուրդից հետ կանչման հրաման, 07 - Չվճարվող արձակուրդի հրաման, 08 - Հղիության և ծննդաբերության արձակուրդի հրաման, 09 - Անհատական պարգևավճարների հրաման, 10 - Խմբային պարգևավճարի հրաման, 11 - Աշխատավայրից տեղեկանք: 05 -Ամենամյա վճարովի արձակուրդի հրամանի հիման վրա հնարավոր է ստեղծել Արձակուրդայինի հաշվարկ փաստաթուղթը: 07 - Չվճարվող արձակուրդի հրամանի հիման վրա հնարավոր է ստեղծել Բացակայություններ փաստաթուղթը: 08 - Հղիության և ծննդաբերության արձակուրդի հրամանի հիման վրա հնարավոր է ստեղծել Նպաստների հաշվարկ փաստաթուղթը: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակիցը: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանումը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Աշխատակից տեղեկատուում նշված ստորաբաժանումը: |
Պաշտոն |
Լրացվում է պաշտոնը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Աշխատակից տեղեկատուում նշված պաշտոնը: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |