Ենթահամակարգում նախատեսված են տեղեկատուներ, որոնք օգտագործվում են ՀՄ-ների հաշվառման համար: Տեղեկատուն իրենից ներկայացնում է ցուցակ: Տեղեկատուների տողերը կարելի է ավելացնել, խմբագրել կամ հեռացնել:
Այս ենթահամակարգում ՀՄ-ի նյութական պատասխանատու անձը նշելու համար օգտագործվում է Աշխատակիցներ տեղեկատուն Աշխատավարձ ենթահամակարգից: Հարմարավետության տեսակետից թույլատրված է աշխատանքն այդ տեղեկատուի, ինչպես նաև Ստորաբաժանումներ տեղեկատուի հետ:
Կառուցվածքային ստորաբաժանումներ տեղեկատուն օգտագործվում է ՀՄ-ի գտնվելու վայրը նշելու համար, և պարտադիր չէ, որ այն համընկնի Ստորաբաժանումներ տեղեկատուի հետ:
Նշում |
---|
Տեղեկատուի տողերի ավելացման և խմբագրման ժամանակ առաջարկվող դաշտերի ցուցակը միշտ չէ, որ համընկնում է ցուցակում առկա դաշտերի հետ և հաճախ ավելի շատ դաշտեր է ընդգրկում: Տեղեկատուները նկարագրելիս բերվում է դաշտերի լրիվ ցուցակը: |