Տեղեկատուի խմբագրում

Ուղղորդիչ:  Աշխատանք տեղեկատուների հետ >

Տեղեկատուի խմբագրում

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն խմբագրելու համար նախ պետք է Ուղղորդչի կամ Գլխավոր էջի Տեղեկատուներ ցանկից բացել համապատասխան տեղեկատուն: Նշելով տեղեկատուի անհրաժեշտ տողը` կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.

•Ժապավենից ընտրել Խմբագրել կոճակը:

 

Document.Edit

 

•Կոնտեքստային ցանկից ընտրել Խմբագրել հրամանը:

•Սեղմել CTRL+E ստեղների համադրությունը:

Ընթացիկ տողը խմբագրման համար կարելի է բացել նաև Enter ստեղնով կամ մկնիկի կրկնակի կտտոցով: Պատուհանի վերնագրում գրված (Խմբագրել) բառը հուշում է, որ կատարվում է փաստաթղթի խմբագրում:

Տեղեկատուի որոշ դաշտեր կարելի է խմբագրել նաև կոնտեքստային ցանկից ընտրելով Խմբային խմբագրման հրամանը:

 

Կոդի խմբագրում

 

Հիմնական տեղեկատուի կոդը խմբագրելու համար հարկավոր է.

•կոնտեքստային ցանկից ընտրել Խմբագրել կոդը հրամանը,

•մուտքագրել նոր կոդը,

•սեղմել Կատարել կոճակը: