Այս հաշվետվությունն օգտագործվում էհիմնական միջոցների անալիտիկ և սինթետիկ թվերի շեղումը հայտնաբերելու համար: Հաշվետվությունում արտացոլվում են այն հաշիվների սինթետիկ և անալիտիկ մնացորդները, որոնցով կատարվում է հիմնական միջոցների հաշվառում: Հաշվետվությունը կանչելիս բացվում է դիալոգ պատուհան, որտեղ նշվում է այն ամսաթիվը, որով պետք է կազմվի հաշվետվությունը: ՆԱ անալիտիկ և սինթետիկ թվերի շեղման ստուգում կարելի է կազմել նաև նշված հաշվի համար:
Հաշվետվությունն ունի հետևյալ սյուները.
Սյուն |
Նշանակություն |
Հաշիվ |
Հիմնական միջոցի հաշիվը: |
Անվանում |
Հիմնական միջոցի հաշվի անվանումը: |
Անալիտիկ գումար դրամով |
Այս դաշտում լրացվում է տվյալ հաշվով հաշվառվող Հիմնական միջոցի գումարների հանրագումարը: |
Սինթետիկ գումար դրամով |
Այս դաշտում լրացվում է տվյալ հաշվի մնացորդը: |
Շեղման գումար դրամով |
Այս դաշտի արժեքը հավասար է Սինթետիկ գումար դրամով և Անալիտիկ գումար դրամով դաշտերի արժեքների տարբերությանը: |
Հաշվետվության ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկի Շեղման ամսաթիվ հրամանի օգնությամբ կարելի է պարզել նշված ժամանակահատվածում առաջին շեղման ամսաթիվը: Հրամանը կանչելիս կհայտնվի դիալոգ պատուհան, որն ունի Ժամանակահատված և Ճշտություն դաշտերը: Ստուգման ժամանակ կդիտարկվեն այն շեղումները, որոնք բացարձակ արժեքով մեծ են Ճշտություն դաշտի արժեքից: