Բանկային փաստաթղթերի մատյան

Ուղղորդիչ:  ԻնտերնետԲանկինգ > Մատյաններ >

Բանկային փաստաթղթերի մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշչջանում համակարգում բանկային գործառնություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը.

 

•Վճարման հանձնարարական

•Արտարժույթի փոխարկում

•Վճարումներ հաշվարկային հաշվից

 

Այս մատյանը ստեեղծելու համար բերվող իալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Տեսակ

Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի մեկ կամ մի քանի տեսակ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը:

Գործընկեր

Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

Աշխատակից

Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը:

Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.

Սյուն

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ամսաթիվը:

Փաստաթղթի N

Հերթական համարը:

Փաստաթղթի տեսակ

Փաստաթղթի տեսակը:

Արժ.

Փաստաթղթի արժույթը:

Գումար

Հիմնական գումարը:

Ուղարկված է

ԻնտերնետԲանկ համակարգ արտահանված հաշիվներ:

Ելքագրվող հաշիվ

Ելքագրվող հաշվարկային հաշիվը:

Մուտքագրվող հաշիվ

Մուտքագրվող հավարկային հաշիվը:

Ստացողի անվանումը

Ստացողի անվանումը:

Գործընկեր

Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

ՀՎՀՀ

Գործընկերոջ Հարկ վճարողի հաշվառման համարը:

Աշխատակից

Աշխատակցի տաբելային համարը:

Աշխատակցի անվանում

Աշխատակցի անվանումը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր կամ Գրանցված վիճակներում: Ի  տարբերություն Գրանցված վիճակի` Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ կամ  կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգով:

Գործառնություն

Ցույց է տալիս` տվյալ փաստաթղթի գործառնություններն ինչպես են գրանցվել:

Եթե գործառնությունները գրանցվել են ավտոմատ, ապա պատկերվում է greenstyle_09_star նշանը: Խմբագրման ռեժիմով մուտքագրված լինելու դեպքում` redstyle_09_star նշանը: Առանց գործառնության փաստաթղթերի համար սյան արժեքը կլինի դատարկ:

Օգտագործող

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

Վերջին փոփոխություն

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

 

Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերող գործողություններն են.

•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:

•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

•Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ, լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:

•Կապակցված փաստաթղթեր. հրամանով կարելի է տեսնել այդ փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթերը:

•Հաշվետվություններ. հրամանով կարելի է կիրառել միայն Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթի համար: Բացվում է Հաշվարկային տվյալներ հաշվետվությունը:

•Խմբագրել ամսաթվերը.վճարման հանձնարարագիր փաստաթղթերի ամսաթվերը խմբային փոփոխվում են: Հրամանը կարելի է կիրառել միայն սևագիր վիճակում գտնվող փաստաթղթերի համար:

•Ուղարկել բանկ. բանակային փաստաթղթերը արտահանել ԻնտերնետԲանկ համակարգ:-

•Արտահանել XML անձնագրային տվյալներով ՀԾ-ԻնտերնետԲանկի ֆորմատով. փաստաթուղթն արտահանվում է ՀԾ-ԻնտերնետԲանկի համար նախատեսված .xml ընդլայնմամբ ֆայլի տեսքով և ինտերնետ բանկ է ներմուծվում որպես Փոխանցում անձնագրային տվյալներով վճարման փաստաթուղթ:

•Խմբագրել նշվածները. Խմբագրվող փաստաթղթերը պետք է լինեն սևագիր վիճակում: Ընտրվածներից կխմբագրվեն միայն սևագրերը: Խմբային խմբագրման ենթակա են Ամսաթիվ, Դեբետ հաշվարկային հաշիվ, Գործընկեր, Գումար արժ. և Վճարման նպատակ դաշտերը:

Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ նշված ժամանակահատվածի: