Ներմուծված գործառնություններ

Ուղղորդիչ:  Բանկ > Մատյաններ >

Ներմուծված գործառնություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում ԻնտերնետԲանկ համակարգից ներմուծված գործառնությունները:

Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Հաշվարկային հաշիվ

Մատյանում կընդգրկվեն միայն նշված հաշվարկային հաշվի հետ կապված փաստաթղթերը:

 

Այս հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից հրամանները հետևյալն են.

Համապատասխանեցնել փաստաթուղթը. գործառնությանը փաստաթուղթ համապատասխանեցնելու համար բացվում է դիալոգ պատուհան, որից, ընտրելով Ժամանակահատվածը, Փաստաթղթի տեսակը և Գործընկերոջը, նշվում է համապատասխան Հիշարար օրդերը, Վճարման հանձնարարագիրը, Դրամարկղի ելքի օդերը, Դրամարկղի մուտքի օդերը կամ Արտարժույթի փոխարկումը:

Համապատասխանեցնել վճարման հանձնարարագիր. նշված գործառնությանը համապատասխանեցվում է Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ:

Կոնտեքստային ցանկում առկա է նաև Ստեղծել փաստաթուղթ հրամանը, որի միջոցով կարելի է ստեղծել Հիշարար օրդեր, Վճարման հանձնարարագիրը, Դրամարկղի մուտքի օդերը, Դրամարկղի ելքի օդերը և Արտարժույթի փոխարկում  փաստաթղթերը: Ընտրված տողերի համար կարելի է ստեղծել մեկ փաստաթուղթը, եթե նշված գործառնությունների ամսաթիվը նույնն է: Եթե Գործընկերներ տեղեկատուում գոյություն ունի գործընկեր, որի հաշվարկային հաշիվը համընկնում է Թղթակցող հաշիվ դաշտում նշված հաշվարկային հաշվի հետ, ապա այդ գործընկերոջ կոդն ավտոմատ լրացվում է փաստաթղթի համապատասխան Գործընկեր դաշտում:

Խզել համապատասխանեցումը. Խզվում է կապը համապատասխանեցված փաստաթղթի հետ:

Բացել համապատասխանեցված փաստաթուղթը. Բացվում է գործառնությանը համապատասխանեցված փաստաթուղթը:

Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ նշված ժամանակահատվածի: