Արտարժույթի փոխարկում փաստաթուղթը օգտագործվում է մեկ արժույթը մեկ ուրիշով փոխարկելու ժամանակ: Այն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Արտարժույթի փոխարկման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Արտարժույթի փոխարկման փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Կրեդիտ |
|
Արժույթ |
Փոխարկվող արժույթը, պարտադիր լրացվում է: |
Հաշիվ |
Այն հաշիվը, որից նշված արժույթը պետք է փոխարկվի: Պարտադիր լրացվում է: |
Գործընկեր |
Եթե լրացված հաշվով հաշվառումը տարվում է գործընկերով, ապա այստեղ լրացվում է նաև գործընկերը, որից նշված արժույթը պետք է փոխարկվի: Պարտադիր լրացվում է: |
Գումար |
Փոխարկվող արժույթի գումարը: Պարտադիր լրացվում է: Դաշտին կից գտնվող կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել արժույթով գումարը բառերով: |
Փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը, արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա այստեղ ոչինչ չի լրացվում: |
Դեբետ |
|
Արժույթ |
Այն արժույթը, որին փոխարկվում է Կրեդիտ խմբում լրացված արժույթը, պարտադիր լրացվում է: |
Հաշիվ |
Այն հաշիվը, որի համապատասխան արժույթին փոխարկվում է Կրեդիտ խմբում լրացված արժույթը: Պարտադիր լրացվում է: |
Գործընկեր |
Եթե լրացված հաշվով հաշվառումը տարվում է գործընկերով, ապա այստեղ լրացվում է նաև գործընկերը, որի համար նշված արժույթը պետք է փոխարկվի: Պարտադիր լրացվում է: |
Գումար |
Այն գումարը որին պետք է փոխարկվի արժույթը: Պարտադիր լրացվում է: Դաշտին կից գտնվող կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել արժույթով գումարը բառերով: |
Փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը, արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա այստեղ ոչինչ չի լրացվում: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Ընդհանուր փոխարժեք |
Այս դաշտը լրացվում է համակարգի կողմից, հաշվի առնելով նշված ամսաթվին կամ մոտակա ամսաթվին երկու (դեբետ, կրեդիտ) Արժույթ դաշտերում նշված արտարժույթների փոխարժեքը, օգտվելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուից: Եթե այդ արժույթներից գոնե մեկն ազգային դրամն է, ապա այստեղ գրանցվում է մյուս արժույթի Փոխարժեք դաշտի արժեքը: |
Կլորացման աստիճան |
Դրամային համարժեք գումարի կլորացման աստիճանը: |
Կիրառել նախորդ օրվա փոխարժեքները |
Դրոշակ տիպի դաշտ է: Նշելու դեպքում գործողությունը կատարելիս որպես հիմք ընդունվում է փաստաթղթի ամսաթվի նախորդ օրվա գործող փոխարժեքները: |
Գործառնություններ մասում նախատեսված են հետևյալ արագ հասանելի կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գումարային գործառնություններ ստեղծելու կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության տողերը ստեղծվում է փաստաթղթի Գործընկեր, Դեբետ գումար, Կրեդիտ գումար, Դեբետ հաշիվ, Կրեդիտ հաշիվ, Օգուտների/Վնասների հաշիվ դաշտերում նշված արժեքի հիման վրա: Եթե Դեբետ արժույթ և Կրեդիտ արժույթ դաշտեր ոչ դրամային են, գործառնություններում օգտագործվում է Արտարժույթի փոխարկման տարանցիկ հաշիվ դաշտի արժեքը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Հաշիվներ էջում ցուցադրվում են արտարժույթի փոխարկման տարանցիկ, փոխարկումից օգուտի և վնասի հաշիվները:
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
Արտարժույթի փոխարկման տարանցիկ հաշիվ |
Պարտադիր լրացվում է այն հաշիվը, որով պետք է ձևակերպվի արտարժույթի փոխարկումը: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերը, որին վերաբերվում է արտարժույթից փոխարկման տարանցիկ հաշիվը, եթե հաշիվը ըստ գործընկերների հաշվառվող է: |
Անալիտիկ խումբ 1 |
Նշվում է Անալիտիկ խումբ 1-ի այն հոդվածը, որին վերաբերվում է արտարժույթից փոխարկման տարանցիկ հաշիվը: |
Անալիտիկ խումբ 2 |
Նշվում է Անալիտիկ խումբ 2-ի այն հոդվածը, որին վերաբերվում է արտարժույթից փոխարկման տարանցիկ հաշիվը: |
Արտարժույթի փոխարկումից օգուտներ |
Օգուտների հաշիվը, պարտադիր լրացվում է: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերը, որին վերաբերվում են արտարժույթի փոխարկումից օգուտները, եթե հաշիվը ըստ գործընկերների հաշվառվող է: |
Անալիտիկ խումբ 1 |
Նշվում է Անալիտիկ խումբ 1-ի այն հոդվածը, որին վերաբերվում են արտարժույթի փոխարկումից օգուտները: |
Անալիտիկ խումբ 2 |
Նշվում է Անալիտիկ խումբ 2-ի այն հոդվածը, որին վերաբերվում են արտարժույթի փոխարկումից օգուտները: |
Արտարժույթի փոխարկումից վնասներ |
Վնասների հաշիվը, պարտադիր լրացվում է: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերը, որին վերաբերվում են արտարժույթի փոխարկումից վնասները, եթե հաշիվը ըստ գործընկերների հաշվառվող է: |
Անալիտիկ խումբ 1 |
Նշվում է Անալիտիկ խումբ 1-ի այն հոդվածը, որին վերաբերվում են արտարժույթի փոխարկումից վնասները: |
Անալիտիկ խումբ 2 |
Նշվում է Անալիտիկ խումբ 2-ի այն հոդվածը, որին վերաբերվում են արտարժույթի փոխարկումից վնասները: |
Արտարժույթի փոխարկում փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար: