Համակցում ՀԾ-Առևտուր համակարգի հետ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Համակցում ՀԾ-Առևտուր համակարգի հետ

Previous pageReturn to chapter overviewNext page

Այս բաժնում նկարագրված է ՀԾ-Հաշվապահ 9 (ամպային տարբերակ) համակարգի HTTP REST ծրագրային ինտերֆեյսը (API), որը նախատեսված է ՀԾ-Առևտուր-9 համակարգի հետ տվյալների փոխանակման (ինտեգրման) համար։

 

ՀԾ-Հաշվապահ-9 համակարգում անհրաժեշտ է լրացնել ՀԾ-Առևտուր-9 համակարգում գեներացված API բանալին: Անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

 

1.Մուտք գործեք ՀԾ-Առևտուր-9 համակարգ:

2.Անցեք Ադմինիստրատորի գործիքներ ՀամակցումներREST API բանալիներ բաժին: Սեղմեք ավելացնել և լրացրեք հետևյալ դաշտերը.

 

ImportDataFromTrade1

 

3. Տեսակ դաշտում ընտրեք 2` ՀԾ Համակարգերի համակցման API,

3.1 Նկարագրություն դաշտում լրացվում է համակցմանը վերաբերվող տեղեկատվություն,

3.2 Օգտագործող դաշտում ընտրվում է այն օգտագործողը, որը հասանելիություն ունի ՀԾ-Առևտուր-9 համակարգում տեղեկատուներին և փաստաթղթերին:

 

Կատարել հրամանից հետո գեներացվում է API բանալի, որը անհրաժեշտ է Պատճենել:

 

ImportDataFromTrade2

 

Գեներացնելուց հետո այն այլևս հնարավոր չէ տեսնել: Եթե պատճենումը չի իրականացվել հնարավոր է կոնտեքստային ցանկից տվյալ համակցման համար նոր API բանալի գեներացնել` Գեներ. նոր գաղտնի բանալի հրամանով:

 

ImportDataFromTrade3

 

4. Մուտք գործեք ՀԾ-Հաշվապահ-9 համակարգ և անցեք Ադմինիստրատորի գործիքներ ՀամակցումներՀամակցում ՀԾ Առևտուր համակարգի հետ բաժին: Սեղմեք ավելացնել և լրացրեք հետևյալ դաշտերը.

 

ImportDataFromTrade4

 

5. Կոդ դաշտում լրացվում է հերթական կոդը,

5.1 Անվանում դաշտում լրացվում է համակցմանը վերաբերվող տեղեկատվություն,

5.2 API բանալի դաշտում տեղադրվում է ՀԾ-Առևտուր-9 համակարգում գեներացված API բանալին:

 

Կատարել հրամանով հաստատեք: Տվյալների ներմուծումը նկարագրված է Ներմուծել տվյալներ ՀԾ-Առևտուր համակարգից բաժնում: